• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Ասիմետրիկ սինթեզի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Դադայան Սլավիկ Արշակի, ք.գ.թ., դոցենտ (CV  )
Դադայան Անի Սլավիկի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Պողոսյան Արտավազդ Սերյոժայի, ք.գ.թ., առաջատար գիտաշխատող (CV  )
Ղազարյան Սամվել Գևորգի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Հովսեփյան Գևորգ Ցենզիկի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Ստեփանյան Լալա Աշոտի, ք.գ.թ., գիտաշխատող(CV  )

Ստեղծման տարեթիվը` Ասիմետրիկ սինթեզի լաբորատորիան ստեղծվել է «Ոչ սպիտակուցային ամինաթթուների և անալոգների սինթեզի» լաբորատորիայի բազայի վրա, որը կազմվորվել էր 1985 թ. և առ այսօր գործում է «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ կազմում: Լաբորատորիայի հիմնադիրն ու առաջին վարիչն է եղել ք.գ.թ. Ա.Ս. Սաղյանը (ներկայումս Կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր): Ներկայումս լաբորատորիան ղեկավարում է գ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Դադայանը:

Բնագավառը` Լաբորատորիայի գիտական գործունեության շրջանակը նվիրված է դեղաբանորեն և ֆիզիոլոգիապես ակտիվ էնանտիոմերապես հարուստ քիրալային միացությունների նպատակաուղղված սինթեզին ու դրանց ստացման արդյունավետ մեթոդների մշակմանը, որն իրավամբ համարվում է ժամանակակից կենսօրգանական քիմիայի և կենսատեխնոլոգիայի հրատապ ուղղություներից մեկը:
Այդպիսի միացությունների շարքին են դասվում նաև α-ամինաթթուները: Էնանտիոմերապես մաքուր α-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի մեթոդների հանդեպ աշխարհում աճող հետքրքրությունը պայմանավորված է նրանց կիրառական նշանակությամբ, որպես ժամանակակից հակաուռուցքային, ցավազրկող, թմրամոլության և ալկոհոլային կախվածության դեմ կիրառվող պրեպարատների բաղադրամասեր: Իսկ էնանտիոմերապես մաքուր 11С և 18F ատոմների իզոտոպներ պարունակող ոչ սպիտակուցային ծագման ամինաթթուները, որպես ռադիոֆարմպրեպարատներ լայնորեն կիրառվում են պոզիտրոնային էմիսիոնային տոմոգրաֆիայում (ՊԷՏ), ուռուցքային, սրտաբանական և նյարդային մի շարք հիվանդությունների ֆունկցիոնալ հետազոտման գործընթացներում, ներառյալ ուռուցքային բջիջների վաղ ախտորոշումը:

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Քիրալային օժանդակ ռեագենտների, ամինաթթվային և դեհիդրոամինաթթվա¬յին կոմպլեքսների սինթեզը ու դրանց հետազոտումը օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ծագման α-ամինաթթուների ստացման C-ալկիլման, ալդոլային կոնդենսման, նուկլեոֆիլների հետ միացման ասիմետրիկ սինթեզի ռեակցիաներում:
Դեղագործության, բժշկության, մանրէաբանության, ՊԷՏ-դիագնոստիկայում և օպտիկապես ակտիվ պեպտիդների ստացման բնագավառում հաճախակի կիրառվող ոչ սպիտակուցային ծագման ալիֆատիկ և արոմատիկ (այդ թվում և հետերոցիկլիկ) խմբեր պարունակող α- և β-տեղակալված α-ամինաթթուների բարձրսելեկտիվ և համեմատաբար արագընթաց սինթեզի մեթոդների մշակում:

Կարևորագույն ձեռքբերումները`

Կատարված ֆունդամենտալ և ծավալուն փորձնական աշխատանքների արդյունքում լաբորատորիայի գիտական խմբի կողմից սինթեզվել են (S)-2-N-(N`-բենզիլպրոլիլ) ամինոբենզոֆենոն [(S)-BPB] քիրալային օժանդակ ռեագենտի N-բենզիլպրոլինային մնացորդի օրթո-, մետա- և պարա- դիրքերում հալոգենտեղակալված (F, Cl) մի շարք մոդիֆիկացված նմանակներ: Դրանցից (S)-2-FBPB և (S)-2-СBPB քիրալային օժանդակ ռեագենտների ամինաթթվային (Gly, Ala) կոմպլեքսների կիրառմամբ մշակվել են ոչ սպիտակուցային ծագման α-և β-տեղակալված (S)-և (R)-բացարձակ կառուցվածքի α-ամինաթթուների բարձրսելեկտիվ (ee >98%) և կարճաժամկետ (3-8ր) ասիմետրիկ սինթեզի մեթոդներ: Ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզի մշակված մեթոդները տեխնոլոգիապես մատչելի և ձեռնտու են լայն սպեկտրի (այդ թվում և հետերոցիկլիկ տեղակալված) α-և β-տեղակալված (S)-և (R)-բացարձակ կառուցվածքի ոչ սպիտակուցային ծագման α-ամինաթթուների փոքրածավալ և պրեպարատիվ քանակներով ստացման համար: Մշակված մեթոդները թույլ են տալիս միևնույն տեխնոլոգիական շղթայով և միևնույն ելային քիրալային սինտոնների կիրառմամբ ստանալ օպտիկապես մաքուր (ee > 98%) ալիֆատիկ և արոմատիկ շարքի (նաև հետերոցիկլիկ խմբերով) (S)-և (R)-բացարձակ կառուցվածքի ոչ սպիտակուցային ամինաթթուներ: Քիրալային օժանդակ ռեագենտների և դրանց ամինաթթվային կոմպլեքսների հիման վրա էնանտիոմերապես մաքուր, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ծագման ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի ուղղության ընտրությունը պայմանավորված է դրա ունիվերսալությամբ և տեխնոլոգիական կիրառելիության պարզությամբ: Սինթեզի մոդիֆիկացված տեխնոլոգիայի առավելություններն են.
Ամինաթթուների սինթեզի մշակված կարճաժամկետ (3-8ր) մեթոդները ճանապարհ են բացում օպտիկապես ակտիվ նոր α- և β-տեղակալված (S)-և (R)-բացարձակ կառուցվածքի ոչ սպիտակուցային ծագման, այդ թվում և ՊԷՏ դիագնոստիկայում կիրառվող (կարճաժամկետ կյանքի տևողություն ունեցող 18F, 11C и 16N ատոմների իզոտոպներ պարունակող) α-ամինաթթուների ստացման համար:
Նոր սինթեզված (S)-2-FBPB և (S)-2-FBPB քիրալային օժանդակ ռեագենտների ամինաթթվային կոմպլեքսները, շնորհիվ իրենց բարձր էնանտիոսելեկտիվային էֆեկտների և դրանցում առկա ամինաթթվային մնացորդների բարձր ռեակցիոնունակության, հետագայում օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ և պրեպարատիվ արտադրության գործընթացներում կփոխարինեն (S)-BPB քիրալային օժանդակ ռեագենտի պակաս ակտիվ ամինաթթվային կոմպլեքսներին:

Նպատակները և խնդիրները`

Հաշվի առնելով ձեռք բերված հաջողությունները, գիտական կոլեկտիվի նպատակներն ու խնդիրներն են.
Կազմակերպել ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման փոքրածավալ տեխնոլոգիական հոսքագիծ, ժամանակակից քիմիական ռեակտորների և սարքավորումների կիրառմամբ:
Կատարելագործել համաշխարհային շուկայում լայն պահանջարկ ունեցող մի շարք ոչ սպիտակուցային ծագման ամինաթթուների պրեպարատիվ արտադրության տեխնոլոգիական պարամետրերը, ստանալ արտադրական նմուշներ, իրականացնել դրանց սերտիֆիկացիան և կազմակերպել փոքրածավալ արտադրություն:

Տեխնիկական հագեցվածությունը`

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ սինթեզի լաբորատորիան համալրված է օրգանական և ասիմետրիկ սինթեզի ժամանակակից սարքավորումներով լաբորատոր ռեակտորներով, վակուումային գոլորշիացման ապարատներով և վակուումային չորացուցիչներով, էքստակցման և բյուրեղացման հարմարանքներով և այլն:

Համագործակցություն`

ՌԴ ԳԱԱ Ա.Ն. Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտ
Սանկտ Պետերբուրգի Մարդու ուղեղի ինստիտուտ
Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնի
Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն
ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ

Իրականացված դրամաշնորհներ՝

դրամաշնորհի ծածկագիրը` ՄԳՏԿ #A-1247
դրամաշնորհի անվանումը` «Ոչ սպիտակուցային ամինաթթուների ու պեպտիդների սինթեզը և սկրինինգը` որպես ռադիոմոդիֆիկացնող և դեղաբանական միացությունների պոտենցիալ բաղադրիչ»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` ք.գ.թ., դոցենտ Գեոլչանյան Ա. Վ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 01.03.2006 – 28.02.2009
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 304.000.00 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` # А-1247 դրամաշնորհի շրջանակում սինթեզվել են կողմնայի շղթայում ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ տեղակալիչներ պարունակող (R)- և (S)- բացարձակ կառուցվածքի օպտիկապես ակտիվ 20-ից ավելի ոչ սպիտակուցային -ամինաթթուներ և դրանք պարունակող դի և տրի պեպտիդներ:
Սինթեզված միացությունների կենսաբանա-բժշկական ուսումնասիրման արդյունքում որոշ ոչ սպիտակուցային ամինաթթուների և դրանցից կազմված պեպտիդների մոտ բացահայտվել են հակաբակտերիալ, հակավիրուսային, հակաքաղցկեղածին և ռադիոպաշտպանիչ հատկություններ, հատկապես կողմնային շղթայում իմիդազոլային, տրազոլային և լակտոնային հետերոցիկլեր պարունակող միացությունների մոտ: Սինթեզվել են նաև նոր գերարդյունավետ քիրալային օժանդակ ռեագենտներ և ցույց տրվել դրանց կիրառմամբ բարձրսելեկտիվ և արագընթաց ասիմետրիկ սինթեզի հնարավորությունը:

դրամաշնորհի ծածկագիրը` ՄԳՏԿ # CI–073
դրամաշնորհի անվանումը` «Ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրության կազմակերպումն Կենսատեխնոլոգիայի ինստիտուտում»
ղեկավարիի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` ք.գ.թ., դոցենտ Գեոլչանյան Ա. Վ.
գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր. Ա. Ս. Սաղյան
դրամաշնորհի իրականացման ժամկետը՝ 13.03.2007 – 12.06.2008
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 424.459.75 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` # CI-073 դրամաշնորհի շրջանակում, ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրության նպատակով վերանորոգվել են 325 մ2 մակերեսով 6 լաբորատոր սենյակ և կազմակերպվել պրեպարատիվ արտադրության տեխնոլոգիական հոսքագիծ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թ. նոյեմբերի 1-ին:
Նախագծի շրջանակում ձեռք են բերվել «Waters Alliance 2695 HPLC System» բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆ, էլեմենտային CHNS-O անալիզի «EuroEA3000» սարք, ինչպես նաև պրեպարատիվ արտադրության մի շարք տեխնոլոգիական սարքավորումներ (ռոտորային գոլորշացուցիչ, վակուումային պոմպ և այլն): Սարքավորումների գործարկումն ու անձնակազմի ուսուցանումն իրականացվել են համապատասխան կազմակերպությունների և «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից

դրամաշնորհի ծածկագիրը` ՄԳՏԿ #A-1677
դրամաշնորհի անվանումը` «Պոտենցյալ կենսաբանորեն ակտիվ հետերոցիկլիկ տեղակալված α-ամինաթթուների և պեպտիդների սինթեզ: Դրանց հակա¬բակ-տերիալ, հակավիրուսային և հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրությունը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` ք.գ.թ., դոցենտ Գեոլչանյան Ա. Վ
գիտական ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր. Ա. Ս. Սաղյան
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 01.04.2009 – 30.06.2012
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 527.653.86 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` ՄԳՏԿ #А-1677 դրամաշնորհի գիտական հետազոտության արդյունքները թույլ են տալիս կազմակերպել (R)- և (S)-բացարձակ կառուցվածքի ոչ սպիտակուցային α-ամինաթթուների պրեպարատիվ արտադրության, ինչպես նաև ստանալ ոչ սպիտակուցային ամինաթթուներից կազմված պեպտիդներ:
Ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման մշակված մեթոդները կարելի է ներդնել «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ում գործող օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրության տեխնոլոգիական ունիվերսալ հոսքագծում:
Բացի դրանից, բարձրսելեկտիվ և արագընթաց ասիմետրիկ սինթեզի մշակված մեթոդները կարելի է ներդնել օպտիկապես ակտիվ 18F-նիշակրված ատոմներ պարունակող α-ամինաթթուների ստացման համար, որոնք ռադիոթրեյսերներ են հանդիսանում ՊԷՏ դիագնոստիկայում, որոշ ուռուցքային, սրտաբանական և այլ հիվանդությունների ախտորոշման համար:
Հետերոցիկլիկ տեղակալիչներ պարունակող և կենսաբանորեն ակտիվ նոր սինթեզված (S)-և (R)-α-ամինաթթուները նախատեսվում է օգտագործել կենսաբանորեն ակտիվ պեպտիդների մոդելավորման համար:
Ստացված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ նոր դասի հակամիկրոբային, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաճառագայթային, ռադիոսենսիբիլիզացիոն միացությունների իդենտիֆիկացման համար, որոնք կառաջարկվեն հետագա դեղաբանական հետազոտությունների համար:

դրամաշնորհի ծածկագիրը` Հայ-Ռուսական նախագիծ 13-03-90600 ARM-a
դրամաշնորհի անվանումը` «Մետաղի իոններով կայունացված միջանկյալ ռադիկալային մասնիկների միջոցով ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր. Ա. Ս. Սաղյան
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 01. 04. 2013-31.03. 2015
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 25.000 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելանում է օպտիկապես ակտիվ պերֆտորամինաթթուների և ցիկլոպրոպանամինաթթուների պահանջարկը: Այդ միացությունները հնարավոր չէ ստանալ ալկիլհալոգենիդներով ենոլյատների ալկիլման ստանդարտ նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաների միջոցով:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել զանազան մետաղների ենոլյատների ռեակցիաները պերֆտորալկաններից ստացված ռադիկալների հետ, ինչպես նաև խելատացված միացություններից առաջացած կարբենների ռեակցիաները: Մի շարք ռադիկալային ռեակցիաների հաջող իրականացումը ինֆորմացիա կտա մետաղի բնույթից ենոլյատի կառուցվածքի և նրա ռեակցիոնունակության կախվածության մասին` ալիֆատիկ ռադիկալների հետ ռեակցիաներում: Սակայն այդ մոտեցումը առայժմ չի կիրառվել ֆտորտեղակալված ամինաթթուների ստեխիոմետրիկ և կատալիտիկ ասիմետրիկ սինթեզի ռեակցիաներում: Անշուշտ, այդ ուղղության հաջող զարգացումը հնարավորություն կընձեռնի էնանտիոմերապես մաքուր ամինաթթուների կարևորագույն դասի` պերֆտորամինաթթուների ասիմետրիկ սինթեզի մեթոդների մշակման համար:

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ

Սկսած 2004 թ. լաբորատորիան իրականացնում է նաև նորարական գործունեություն և պայմանագրային սկզբունքով բելգիական “ACROS ORGANICS” և “IRIS BIOTECH” գերմանական ընկերություններին արտահանում է ոչ սպիտակուցային ամինաթթուները: Մասնավորապես` (2S,3S)-3-MePro, (2R,3R)-3-MePro), (R)-OH-Ley, (S)-OH-Ley, (S)-α-MePhe, (S)-AllylGly, (S)-O-MeSer, (S)-O-MeТhr, (R)-i-Val, (S)-β-N,N`-dimethylaminoalanine, (S)-β-N-methylaminoalanine: 2011 թ. լատվիական «FNG Invest» Ltd. ընկերության հետ ստեղծվել է «BioArm» Հայ-լատվիական համատեղ ընկերություն: «BioArm» ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրություն, իրացում, համաշխարհային շուկայում վաճառքի խթանում: ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և լատվիական «FNG Invest» Ltd. ընկերության կողմի մասնակի մասնակցությամբ (15%) «Ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրության տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում, արտադրական նմուշների ստացում և սերտիֆիկացում, փոքրածավալ արտադրության կազմակերպում» կիրառական թեմայի շրջանակում ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայի բազայի հիման վրա ստեղծվել է ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրության կիսաավտոմատ հոսքագիծ, միջազգային շուկա դուրս գալու հեռանկարով:

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,