• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

ՀՀ ԳԱ ակադեմիան ընթացիկ ուսումնական տարում հայտարարում է անվճար հիմունքով, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մրցույթ "կենսատեխնոլոգիա" Գ.00.14 մասնագիտությամբ. Դիմումների ընդունումը կատարվում է համաձայն հայտարարության "Հայաստանի Հանրապետություն" թերթում:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի պատճեները,
կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ինքնակենսագրություն,
լուսանկար (3 х 4) երեք հատ,
օտար լեզվի քննությունը և ինֆորմատիկայի ստուգարքը հանձնած լինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ: Օտար լեզուներից և ինֆորմատիկա առարկայից բնական գիտությունների համար սահմանված են հետևյալ անցումային շեմերը`
Անգլերեն լեզու - 55(480) միավոր
Ֆրանսերեն լեզու - 200 միավոր
Գերմաներեն լեզու- 60 միավոր
Ինֆորմատիկա - 35 միավոր
տեղեկանք թեկնածուական քննությունների հանձնման մասին (եթե դրանք հանձնված են),
հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում` ռեֆերատ այն մասնագիտության գծով, որի համար դիմում եք: Մագիստրատուրա ավարտածները կարող են ներկայացնել մագիստրոսական թեզը:

Անձնագրի, զինվորական գրքույկի, բարձրագույն կրթության մասին դիպլոմի բնօրինակները ներկայացնել անձամբ: Դիմորդը քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մասնագիտական առարկայի քննությունից ՙբավարար՚ գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից: Քննության վերահանձնում չի թույլատրվում:
Ընդունելության քննությունների արդյունքները դիմորդի ցանկությամբ կարող են ուժի մեջ մնալ նաև հաջորդ տարվա ընդունելության քննությունների համար:


Մրցույթի անցկացում

օտար լեզվի քննությունից, ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքից ստացած գնահատականները (գումարային ձևով),
հրատարակված գիտական աշխատանքների քանակը,
մագիստրոսի, կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,
մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության, կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,
միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները, կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):


 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,