ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ
Հիմնադրման տարեթիվ` 1971թ.
Մասնագիտացում` կենսատեխնոլոգիա, կենսօրգանական քիմիա
Ղեկավար` քգթ, Ա. Վ. Գեոլչանյան
"Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ" հիմնարկը հանդիսանում է 2010թ. ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երեք հիմնարկներից մեկը:
"Կենսատեխնոլոգիայի ինստիտուտը" հանդիսանում է "Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲ ընկերության անմիջական հետնորդը, որը մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը (Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ) հանդիսացել է ԽՍՀՄ-ում բարձր աստիճանի մաքրության ամինաթթուների արտադրությունների մշակման և կազմակերպման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքները կոորդինացնող գլխամասային գիտական կազմակերպություն:
Ներկայումս "Կենսատեխնոլոգիայի ինստիտուտը", հիմնականում պահպանելով իր գիտական ներուժը, հանդիսանում է կենսատեխնոլոգիայի բնագավառում հանրապետության առաջատար գիտահետազոտական կենտրոն: Ինստիտուտում աշխատում են 87 աշխատակիցներ, այդ թվում` 57 գիտաշխատողներ, որոնցից 1 ակադեմիկոս, 3 գիտության դոկտորներ, 24 գիտության թեկնածուներ, 6 լաբորանտներ, 24 հոգուց բաղկացած ճարտարագիտատեխնիկական անձնակազմ:
ԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Ամինաթթուների և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի (ԿԱՆ) նոր շտամ-գերարտադրիչների ստացումը:
|
Ամինաթթուների արտադրիչների կուլտիվացման և կենսասինթետիկ ակտիվության բարձրացման պայմանների ուսումնասիրությունը:
|
Ֆերմենտների և նրանց հիմքով կենսաբանորեն ակտիվ նյութերի մանրէային ակտիվ շտամ-արտադրիչների ստացումը:
|
Օպտիկապես ակտիվ L- և D ամինաթթուների ստացման կենսատրանսֆորմացիոն եղանակների մշակումը:
|
Ոչ սպիտակուցային ամինաթթուների և պեպտիդների ասիմետրիկ սինթեզ` L- և D ամինաթթուների փոքրածավալ արտադրության կազմակերպմամբ:
|
Ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ) համար:
|
Բակտերիալ նոր միջատասպանների, բույսերի աճի խթանիչների և կենսապարարտանյութերի ստացման տեխնոլոգիաների մշակումը:
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մշակված են L-ամինաթթուների ստացման ավելի քան 20 տեխնոլոգիական ռեգլամենտներ: Գենետիկա-սելեկցիոն և գենային ճարտարագիտության մեթոդներով ստացվել են L-պրոլինի, L-վալինի, L-ալանինի, L-օրնիթինի, L-արգինինի և L-հիսթիդինի նոր շտամ-գերարտադրիչներ;
|
Մշակված են D-ամինաթթուների` D-ալանինի, D-ասպարագինաթթվի, D-պրոլինի, D-մեթիոնինի, D-լեյցինի ստացման կենսատեխնոլոգիական եղանակներ;
|
Մշակված են ավելի քան 80 ոչ սպիտակուցային R և S – α - ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի լաբորատոր տեխնոլոգիաներ;
|
Մշակված են սննդարդյունաբերության համար ֆերմենտային պատրաստուկների (պեպսին, ամիլազ, գլյուկոամիլազ) տեխնոլոգիաներ;
|
Մշակված են բժշկական և կոսմետոլոգիական նշանակությամբ բարձրորակ ճարպայուղերի և եթերայուղերի անջատման տեխնոլոգիաներ;
|
Մշակված են նոր միջատասպան պատրաստուկների և կենսապարարտանյութերի ստացման տեխնոլոգիաներ;
|
Մշակված են առավել վտանգավոր ինֆեկցիաների և ինֆեկցիոն հիվանդությունների դեմ կենսարգելիչների ստացման եղանակներ:
|
Միջազգային համագործակցություն
Ինստիտուտը հաջողությամբ համա-գործակցում է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Չինաստանի, Եվրոմիության, Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի կազմակերպությունների հետ, որի արդյունքում բարեհաջող կա-տարվել են համատեղ գիտահետազոտա-կան դրամաշնորհային աշխատանքներ և նախագծեր (INCO-COPERNICUS, ISTC, INTAS, CRDF, ANSEF, EURASIA Foundation и NATO Programme for Security through Science Grants, etc.): Կենսատեխնոլոգիայի զարգացման և գիտական համագործակցության ասպարեզում ձեռք բերված հաջողություն-ների համար ինստիտուտը և, մասնա-վորապես, ինստիտուտի տնօրենը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քգդ, պրոֆեսոր Աշոտ Սերոբի Սաղյանը, պարգևատրվել է Դեկարտի եվրոպական պատվոգրով (2001թ.), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության "Բարեկամության շքանշանով" (2002թ.), Business Initiative Directions "Golden Star" միջազգային կազմակերպության Որակ և Առաջնություն կատեգորիայի մրցանակով ("INTERNATIONAL QUALITY STAR AWARD") (2003թ.), ՀՀ նախագահի խրախուսանքով (2004թ.), Սինցզյան նահանգի կառավարության "Տյան Շանի" մրցանակով (2002թ., 2005թ.), ՀՀ վարչապետի երախտագիտությամբ (2006թ.):