• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Երկրամանրէաբանությաւն լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Ստեփանյան Սամվել Խաչիկի, ասպիրանտ
Խաչատրյան Արմինե Նորիկի, ավագ լաբորանտ
Մելքոնյան Զարուհի Սիսակի ավագ լաբորանտ

Ստեղծման տարեթիվը` -1970 թ.

Բնագավառը` Մանրէաբանություն, Կենսատեխնոլոգիա

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Քեմոլիթոտրոֆ բակտերիաների կենսաբազմազանությունը, էկոլոգիան, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունները
Կիրառման հեռանկարները կենսահիդրոմետալուրգիայում` խտանյութերից, համառ հանքաքարերից, հանքա- և այլ թափոններից գունավոր, հազվագյուտ, ինչպես նաև թանկարժեք մետաղների կորզման նպատակով

Կարևորագույն ձեռքբերումները`

Ուսումնասիրվել է Հայաստանի առանձին երկրաֆորմացիաների սուլֆիդային հանքավայրերի բնական և տեխնոգեն բիոտոպերում` հանքավայրերում, հանքահոսքաջրերում, հանքաթափոններում ացիդոֆիլ երկաթ և ծծումբ օքսիդացնող քեմոլիթոտրոֆ բակտերիաների (ՔԲ) կենսաբազմազանությունը և տարածվածությունը
Երկրամանրէաբանության լաբորատորիայում առաջին անգամ մեկուսացվել և նկարագրվել են ՔԲ - ի նոր տաքսոնոմիական խմբեր, ինչպիսիք են Leptospirillum նոր ցեղը, Acidiphillium acidophilum, Acidithiobacillus tandzuti նոր տեսակները և Sulfobacillus thermosulfidooxidans subsp. asporogenes նոր ենթատեսակը:
Ուսումնասիրվել են մետաղների տարրալվացման համար առավել կարևոր ՔԲ-ի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլ առանձնահատկությունները, մի շարք ֆիզիկաքիմիական և տեխնոլոգիական գործոնների ազդեցությունը նրանց երկրաքիմիական ակտիվության վրա
Ստեղծվել է մետաղների կենսատեխնոլոգիայի համար կարևոր արժեք ունեցող երկաթ և ծծումբ օքիդացնող ՔԲ հարուստ հավաքածու
Մետաղների տարրալվացման համար առավել հեռանկարային ՔԲ-ն ավանդադրվել են Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում (ՄԱՀԿ)
Բացահայտվել են մեկուսացված ՔԲ-ի, մասնավորապես չափավոր ջերմասեր բակտերիաների, ինչպես նաև նրանց համակեցությունների մասնակցությամբ ընթացող երկաթի և պղնձի ապարների` պիրիտի և խալկոպիրիտի տարրալվացման գործընթացի օրինաչափությունները, օպտիմալացման պայմանները և ինտենսիվացման ուղիները
Մշակվել են նոր տեխնոլոգիական մոտեցումներ` համառ հանքաքարերից և խտանյութերից գունավոր, հազվագյուր, ինչպես նաև թանկարժեք մետաղների կորզման համար

Իրականացված դրամաշնորհներ՝
միջազգային՝

Սորոսի գիտական հիմնադրամի դրամաշնորհ
դրամաշնորհի անվանումը` «Կենսաբազմազանություն»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 1993 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

Հայաստանի ամերիկյան համալսարանի դրամաշնորհ
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 1995-1996 թթ.

INTAS
դրամաշնորհի ծածկագիրը` 93-3512
դրամաշնորհի անվանումը՝ «Էքստրեմոֆիլ միկրոօրգանիզմների կուլտուրաների հավաքածույի պահպանումը, ուսումնասիրությունը և զարգացումը Հայաստանում, Ուկրաինայում և Բելոռուսում»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Աֆրիկյան Էվրիկ Գեղամի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 1994-1998 թթ.

դրամաշնորհի ծածկագիրը` INCO-COPERNICUS-2
դրամաշնորհի անվանումը` «Նոր ինտեգրված կենսատարրալվացման գործընթաց թափոնաջրերի տիղմի մշակման և նրա գյուղատնտեսական օգտագործման համար»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2000-2003 թթ.

ՔՀՄՀ
դրամաշնորհի ծածկագիրը` ARB1-5225–YE–07
դրամաշնորհի անվանումը` «Նոր ինտեգրված կենսահիդրոմետալուրգիական գործընթաց ոսկու կորզման համար»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

Armenian National Science & Education Fund (ANSEF)
դրամաշնորհի ծածկագիրը` NS 2091
դրամաշնորհի անվանումը` «Նոր արդյունավետ կենսատարրալվացման գործընթաց` բազմամետաղային հանքաքարերից գունավոր և այլ արժեքավոր մետաղների կորզման համար»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

ներպետական՝

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ԳԿՀԴՆ
դրամաշնորհի ծածկագիրը ` 12GE-005
դրամաշնորհի անվանումը` «Նոր մետաղ տարրալվացող միկրոօրգանիզմների մեկուսացումը, բնութագրումը և հիդրոմետալուրգիական գործընթացների ինտենսիվացման հեռանկարները»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2012 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 15 000 EUR

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,