• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Ֆիզիկաքիմիական անալիզի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Ծատուրյան Ավետիս Հովհաննեսի, ք.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Գևորգյան Գրիգոր Կամոյի, կ.գ.թ., գիտաշխատող(CV  )
Գասպարյան Լուսինե Վարուժանի, գիտաշխատող (CV  )
Վերդյան Ալլա Ալպերի, ավագ լաբորանտ

Ստեղծման տարեթիվը` -2008 թ.

Բնագավառը` Անալիտիկ հետազոտություներ, քանակական և որակական անալիզ

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակական և որակական հետազոտություն
Նոր սինթեզված ոչ սպիտակուցային ամինաթթուների քիրալային անալիզ ԲԱՀՔ սարքի (HPLC) (Waters 2695 Separation Module (ԱՄՆ)) կիրառմամբ
Մաքուր նմուշների տարրային կազմի ուսումնասիրություն EURO EA 3000 էլեմենտային անալիզատորի կիրառմամբ (Իտալիա)
Պոլյարիմետրիկ չափումեր (PerkinElmer 341)

Կարևորագույն ձեռքբերումները`

AAA 339 (Չեխիա) մակնիշի ամինաթթվային անալիզատորով կուլտուրալ հեղուկների, սպիտակուցային հիդրոլիզատների, բուսական լուծամզվածքների և գինիների նմուշներում ամինաթթուների որակական և քանակական անալիզ
ЛXМ-80 մակնիշի գազ-հեղուկային քրոմատոգրաֆիական սարքի մոդիֆիկացված տարբերակի կիրառմամբ նոր սինթեզված ոչ սպիտակուցային ամինաթթուների քիրալային անալիզ
Բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիական եղանակով (HPLC) (Waters 2695 Separation Module (ԱՄՆ)) նոր սինթեզված ոչ սպիտակուցային ամինաթթուների քիրալային անալիզի մեթոդի մշակում, նշված միացությունների քիմիական մաքրության մեթոդի մշակում
Բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիական եղանակով ոչ սպիտակուցային ամինաթթուներ պարունակող դի-, տրի- և տետրապեպտիդների անալիտիկ հետազոտության
Բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիական եղանակով օրգանական թթուների քանակական և որակական անալիզի մեթոդի մշակում
EURO EA 3000 (Իտալիա) էլեմենտային անալիզատորի կիրառմամբ ոչ սպիտակուցային ամինաթթուների, տարբեր բնույթի քիմիական միացությունների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների մաքուր նմուշներում C-; H-; N-; S- տարրային կազմի ուսումնասիրության մեթոդի մշակում

Նպատակները և խնդիրները`

Տարբեր բնույթի քիմիական միացությունների և կենսաբանորեն ակտիվ նյութերի անալիտիկ հետազոտությունների մեթոդների մշակում և կատարելագործում

Տեխնիկական հագեցվածությունը`

Բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիայի սարք (HPLC) (Waters 2695 Separation Module, ԱՄՆ)
էլեմենտային անալիզատոր (EURO EA 3000, Իտալիա)
Պոլյարիմետր (PerkinElmer 341, Գերմանիա)
ЛXМ-80 մակնիշի գազ-հեղուկային քրոմատոգրաֆ մոդիֆիկացված տարբերակով
Էլեկտրական խառնիչ
Ցենտրիֆուգ

Համագործակցություն`

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ

Իրականացված դրամաշնորհներ՝
միջազգային՝

Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A-1677
դրամաշնորհի անվանումը` Կենսաբանորեն պոտենցյալ ակտիվ հետերոցիկլիկ տեղակալված α-ամինաթթուների և պեպտիդների սինթեզ: Նրանց հակաբակտերիալ, հակավիրուսային և հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրությունը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Սաղյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
դրամաշնորհի իրականացման ժամկետը՝ 2009-2012 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 527 653 86 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Նախագծի շրջանակում իրականացվել է կենսաբանորեն ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզ, որոնք կիրառվել են ոչ սպիտակուցային ամինաթթու պարունակող կարճ պեպտիդների սինթեզի համար: Կատարվել է դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն, ինչի արդյունքում բացահայտվեն են նոր կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք ինչպես բուժական, այնպես էլ գերազանցող դոզաների դեպքում թունավոր չեն (կողմնակի այլ ազդեցություն չունեն) կենդանիների համար: Ուստի սինթեզված միացությունները կարելի է առաջարկել հետագա կլինիկական և դեղաբանական փորձարկումների համար: Ստացված արդյունքները հիմք կարող են հանդիսանալ նոր դասի հակամիկրոբային, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաճառագայթային, ռադիոսենսիբիլիզացիոն միացությունների իդենտիֆիկացման համար, որոնք հետագայում կառաջարկվեն դեղաբանական հետազոտությունների ժամանակ:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A-1866
դրամաշնորհի անվանումը` «Տարբեր ախտածին մանրէների դեմ բակտերիցիդ հատկություն-ներով օժտված բնական կենսաբանական միացություններ (պեպտիդներ)»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Տխրունի Ֆլորա Նուբարի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը՝ 2010–2013 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 240 000 USD

Նորարական գործունեություն և միջազգային պայմանագրեր`

2004 թվականից Բելգիական “ACROS ORGANICS” Fisher Scientific Worldwide Company ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակներում լաբորատորիայում իրականացվում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայում սինթեզված որոշ ոչ սպիտակուցային ամինաթթուների քիրալային անալիզ, քիմիական մաքրության ստուգում, ինչպես նաև C-; H-; N-; S- տարրային կազմի ուսումնասիրություն և հաստատում սերտիֆիկացիայի նպատակով

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,