• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Ֆոտոսինթեզող մանրէների լաբորատորիաv


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Քալանթարյան Նարինե Քալանթարի, գիտաշխատող(CV  )
Սաղաթելյան Լուսինե Հովիկի, լաբորանտ Սարգսյան Արևիկ Ռաֆայելի, լաբորանտ Չիլինգարյան Կարինե Ալիբեկի, լաբորանտ

Ստեղծման տարեթիվը` -1972 թ.

Բնագավառը`  Կենսատեխնոլոգիա;   Մանրէաբանություն

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Ֆոտոսինթեզող մանրէների կենսաբազմազանություն, էկոլոգիա, մորֆոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, համակարգավորում և տաքսոնոմիա
Ֆոտոսինթեզող մանրէների սնուցման աղբյուրները և երկրորդային մետաբոլիզմի առանձնահատկություններ
Կանաչ միկրոջրիմուռների կողմից ճարպաթթուների և կարոտինոիդների կենսասինթեզ
Ֆոտոսինթեզող մանրէների կուլտուրաների հավաքածուներ՝ միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ, պուրպուր ֆոտոսինթեզող բակտերիաներ

Կարևորագույն ձեռքբերումները`

Spirulina (S. platensis, S. maxima) ցեղի ցիանոբակտերիայի հիման վրա մշակվել է կերային և սննդային սպիտակուցավիտամինային խտանյութերի ստացման տեխնոլոգիա
Rhodopseudomonas sphaeroides պուրպուր ֆոտոսինթեզող ոչ ծծմբային բակտերիայի հիման վրա մշակվել է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների սննդակարգի կերային հավելում հանդիսացող սպիտակուցավիտամինային խտանյութի ստացման տեխնոլոգիա
Անջատվել և բնութագրվել են ջրածնի արտադրիչ հանդիսացող Rhodobacter ցեղի պուրպուր ֆոտոսինթեզող ոչ ծծմբային բակտերիաների շտամներ
Անջատվել և բնութագրվել են օրգանական թթուների (կաթնաթթու, թրթնջկաթթու, գինեթթու և լիմոնաթթու) արտադրիչ հանդիսացող Rhodobacter, Rhodocyclus, Rhodopseudomonas ցեղերի ֆոտոսինթեզող բակտերիաների կուլտուրաներ
Անջատվել և բնութագրվել են բարձրարժեք պոլիչհագեցած ճարպաթթուների արտադրիչ հանդիսացող Chlamidomonas, Chlorella, Chlorococcum, Dunaliella, Pandorina, Scenedesmus ցեղերի միկրոջրիմուռների կուլտուրաներ
Ստեղծվել է ֆոտոսինթեզող մանրէների կուլտուրաների հավաքածու

Նպատակները և խնդիրները`

Էքստրեմալ կլիմայական և երկրաքիմիական պայմաններով օժտված տարբեր ջրային էկոհամակարգերից անջատված ֆոտոսինթեզող մանրէների մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական առանձնահատկությունների բնութագրում
Միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների և պուրպուր ֆոտոսինթեզող բակտերիաների կուլտիվացման տեխնոլոգիաների մշակում
Միկրոջրիմուռների կողմից կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի վրա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրում, այդ միացությունների առավելագույն ելքի համար անհրաժեշտ պայմանների օպտիմալացում
Ֆոտոսինթեզող մանրէների կուլտուրաների հավաքածուի ստեղծում

Տեխնիկական հագեցվածությունը`

Լյումինոստատ
Կշեռքներ (անալիտիկ, տորսիոն, էլեկտրոնային)
Մանրէաբանական բոքս
Թափահարիչ
Թերմոստատ
Մանրադիտակներ (մոնոօկուլյար, բինօկուլյար)
Ռեֆրակտոմետր
Ցենտրիֆուգներ
Սպեկտրոֆոտոմետր
pH-մետրեր (թվային, անալոգային)
Միկրոտոմ (հյուսվածքաբանական կտրվածքներ կատարելու համար)
Չորացնող պահարան
Վակուումային խցիկ, վակուումային պոմպ
Ուլտրաձայնային դեզինտեգրատոր

Համագործակցություն`

ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ՝ ք.գ.թ. Ռ.Ա. Մնացականյան (Երևան, ՀՀ)
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ` կ.գ.թ. Պ.Վ. Թոզալաքյան (Երևան, ՀՀ)
«Ստանդարտ-Դիալոգ» լաբորատորիա (Երևան, ՀՀ)
ՌԳԱ Ս.Ն. Վինոգրադսկու անվան միկրոբիոլոգիայի ինստիտուտի միկրոօրգանիզմների գոյատևման լաբորատորիա՝ ՌԳԱ թղթակից անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր Վ.Ֆ. Գալչենկո (Մոսկվա, ՌԴ)
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հողագիտության ֆակուլտետի միկոլոգիայի և ալգոլոգիայի ամբիոն՝ կ.գ.դ., պրոֆեսոր, Ա.Վ. Կուրակով (Մոսկվա, ՌԴ)
ԳԱ Մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ինստիտուտի միկրոօրգանիզմների էկոլոգիայի լաբորատորիա՝ կ.գ.թ. Ն.Ա. Կոզիրովսկայա (Կիև, Ուկրաինա)
ԳԱ Ա. Կովալևսկու անվան Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտ` կ.գ.թ. Գ.Ս. Մինյուկ (Սևաստոպոլ, Ուկրաինա)
Ս.Վ. Դուրմաշիձեի անվան բույսերի կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ինստիտուտ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ի. Կվեսիտաձե (Թիֆլիս, Վրաստան)
ԳԱԱ Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի լիպիդների քիմիայի լաբորատորիա՝ ք.գ.դ., պրոֆեսոր Մ.Ա. Կիսել (Մինսկ, Բելոռուս)
Լ. Բերկլիի անվան ազգային լաբորատորիա՝ դոկտոր Տ. Տորոկ (Բերկլի, ԱՄՆ)
Կալիֆորնիայի համալսարան` պրոֆեսոր Դ. Միլս (Դևիս, ԱՄՆ)
Ավեյրոյի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ՝ պրոֆեսոր Ա. Կորեյա (Ավեյրո, Պորտուգալիա)
Գելֆի համալսարան` դոկտոր Ա. Չարչոգլյան (Գելֆ, Կանադա)
Պրետորիայի համալսարան՝ պրոֆեսոր Օ. Րևա (Պրետորիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Իրականացված դրամաշնորհներ՝

միջազգային ՝  INTAS «FOOD»
դրամաշնորհի ծածկագիրը` №00-876
դրամաշնորհի անվանումը` «Նոր տեխնոլոգիաներ՝ հում օսլա պարունակող նյութերից սննդային կաթնաթթվի արտադրության համար»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2001–2003 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 24 000 EUR
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`
միջազգային Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամ
դրամաշնորհի ծածկագիրը` №SCI-010002-SC-05
դրամաշնորհի անվանումը` «Կենսատեխնոլոգիական ցանցի ստեղծում և Կովկասի միկրոօրգանիզմների տարածաշրջանային հավաքածուի կազմում»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2006-2008 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 70 400 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`
Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` №A-1957
դրամաշնորհի անվանումը` «Կաթնային օլիգոշաքարների վրա ընտրողաբար աճող պրոբիոտիկների անջատումը և բնութագրումը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2012-2014 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 115 000 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`
Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` №SWS192-12-SB89
դրամաշնորհի անվանումը` «Կենսատեխնոլոգիական մշակումների արդի վիճակը և նրանց առևտրայնացման ճանապարհները»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2012 թ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 5 139 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`
FP7 BS-ERA.Net
դրամաշնորհի ծածկագիրը` №EGI-25/09
դրամաշնորհի անվանումը` «Հայաստանի սոդա պարունակող հանքային աղբյուրներից միկրոջրիմուռների անջատումը և բնութագրումը»
ղեկավարիի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2012-2013 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 1 130 000 AMD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`
Գիտության պետական կոմիտե
դրամաշնորհի ծածկագիրը` №13РБ-043
դրամաշնորհի անվանումը` «5-ամինոլևուլինային թթվի եթերների ազդեցությամբ չհագեցած ճարպաթթուներ արտադրող միկրոջրիմուռների և ցիանոբակտերիաների հետազոտումը էկոլոգիական և կենսաբանական տեսանկյունից»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Գոգինյան Վիգեն Բորիսի, ան.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2014-2016 թ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 9000000 AMD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)`

Նորարական գործունեություն և միջազգային պայմանագրեր`

Մշակվել են սննդի և անասնակերի սպիտակուցավիտամինային կոնցենտրատների ստացման տեխնոլոգիաներ՝ Spirulina (S.platensis, S.maxima) ցեղի միկրոջրիմուռների հիման վրա
Rhodopseudomonas sphaeroides ֆոտոսինթեզող բակտերիայի հիման վրա մշակվել է գյուղատնտեսական կենդանիների և տնային թռչունների մթերաբաժնում` որպես հավելյալ սնունդ օգտագործվող, սպիտակուցավիտամինային կոնցենտրատի ստացման տեխնոլոգիա
Անջատվել և բնութագրվել են ջրածնի արտադրիչներ հանդիսացող Rhodobacter ցեղին պատկանող ֆոտոսինթեզող ոչ ծծմբային պուրպուր բակտերիաների շտամներ՝ որպես այլընտրանքային (կենսաբանական) էներգիայի աղբյուր
Ընտրվել և բնութագրվել են, օրգանական թթուների (կաթնաթթվի, թրթնջաթթվի, գինեթթվի և լիմոնաթթվի) արտադրիչներ հանդիսացող, Rhodobacter, Rhodocyclus և Rhodopseudomonas ցեղերին պատկանող ֆոտոսինթեզող բակտերիաների կուլտուրաներ

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,