• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Կենսաբանորեն ակտիվ նյութերի շտամ-արտադրիչների սելեկցիայի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Չախալյան Անահիտ Խորենի, կ.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Քելեշյան Սուսաննա Ղազարի, կ.գ.թ., առաջատար գիտաշխատող(CV  )
Ավետիսովա Գայանե Երվանդի, կ.գ.թ., առաջատար գիտաշխատող (CV  )
Կարապետյան Ժանետա Վլադիմիրի, գիտաշխատող(CV  )
Մելքոնյան Լուսինե Հովհաննեսի, կ.գ.թ., գիտաշխատող(CV  )
Մարտիրոսյան Սոֆյա Արմենակի, ավագ լաբորանտ
Ղարիբյան Սուսաննա Մանուկի, լաբորանտ
Մաթևոսյան Անահիտ Պարույրի, լաբորանտ

Ստեղծման տարեթիվը` -1971 թ.

Բնագավառը` Միկրոբիոլոգիա
Միկրոօրգանիզմների գենետիկա և սելեկցիա
Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Միկրոօրգանիզմների գենետիկա, ԿԱՆ-երի շտամ-արտադրիչների սելեկցիա, դրանց ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը
Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա: Բույսերի աճի խթանիչների շտամ-արտադրիչների, կենսապարարտանյութերի ստեղծման համար ազոտֆիքսող շտամների ստացում և այլն
Կենսատեխնոլոգիական պրոցեսների կառավարման համար նոր ավելի էֆեկտիվ մեթոդների և սարքավորումների մշակում

Կարևորագույն ձեռքբերումները`

Լաբորատորիայի աշխատակիցների կողմից կատարվել է ծավալուն հետազոտական աշխատանք` մուտագենեզի մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրման և L-ամինաթթուների շտամ-արտադրիչների ստացման մոտեցումների
              և մեթոդների մշակման ուղղությամբ
Գենետիկական, սելեկցիոն և գենաինժեներիային մեթոդներով ստացված են մի շարք ամինաթթուների բարձրակտիվ շտամ-արտադրիչներ`
             L-լիզինի,
             L-պրոլինի,
             L-արգինինի,
             L-ալանինի,
             L-վալինի,
             L –իզոլեյցինի
             L-հիստիդինի
             Շտամ-արտադրիչները և ամինաթթուների ստացման եղանակները պաշտպանված են ՀՀ, ԽՍՀՄ, Ճապոնիայի, ԱՄՆ-ի,
             Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Յուգոսլավիայի, Վենգրիայի, Չեխոսլովակիայի և մի շարք այլ երկրների
             հեղինակային իրավունքներով և արտոնագրերով
Ստացվել են ամինաթթվի պահանջ ունեցող տարբեր աուքսոտրոֆ թեստ-կուլտուրաներ և մշակվել են միկրոկենսաբանական եղանակով համապատասխան ամինաթթուների շտամ-արտադրիչների ակտիվության որոշման
             մեթոդներ
Ուսումնասիրվել են ամինաթթուների շտամ-արտադրիչների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունները և լաբորատոր պայմաններում (կոլբաներում) մշակվել են ֆերմենտացիայի
             տեխնոլոգիական պարամետրերը
Ստացվել են մելանինի` բույսերի աճի կենսախթանիչի, շտամ-արադրիչներ և մշակվել է մելանինի ստացման շահավետ և անթափոն տեխնոլոգիա
Մշակվել են տեխնոլոգիաներ՝ տարբեր գյուղատնտեսական կուլտուրաները ազոտով պարարտացնելու նպատակով «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» էկոլոգիապես մաքուր ունիվերսալ պարարտանյութերի ստացման համար
Ստեղված են նախադրյալներ` սուսպենզիոն բջջային կուլտուրաների միջոցով կենսաբանորեն ակտիվ նյութերի կենսասինթեզի պրոցեսի կառավարման բարձր էֆեկտիվության մեթոդներ մշակելու համար

Նպատակները և խնդիրները`

Ստեղված են նախադրյալներ` սուսպենզիոն բջջային կուլտուրաների միջոցով կենսաբանորեն ակտիվ նյութերի կենսասինթեզի պրոցեսի կառավարման բարձր էֆեկտիվության մեթոդներ մշակելու համար
մշակել L-ամինաթթուների շտամ-արտսդրիչների ակտիվության բարձրացման արդյունավետ ճանապարհներ. հայտնաբերել ամինաթթուների նախկինում չօգտագործված նմանակներ` սելեկցիոն աշխատանքների համար,
կատարելագործել լաբորատորիայում ստացված L-ամինաթթուների շտամ-արտադրիչները` դրանց հիման վրա ստանալով նոր նմանակների նկատմամբ կայուն մուտանտներ,
ընտրել բարելավված տեխնոլոգիական բնութագրերով առավել ակտիվ արտադրիչները
Ստեղծել նոր արդյունավետ և էկոլոգիապես անվնաս կենսապրեպարատներ` տարբեր հողակլիմայական պայմաններում աճեցվող գյուղատնտեսական կուլտուրաների պարարտացման համար.
իրականացնել Հայաստանի տարբեր բնակլիմայական մարզերի հողերից անջատված միկրոօրգանիզմների սկրինինգ և ընտրել տվյալ պայմաններում ակտիվ ազոտֆիքսող շտամներ,
իրականացնել գենետիկական և սելեկցիոն հետազոտություններ` էքստրեմալ կլիմատիկ պայմաններում բարձր ազոտքիքսող ակտիվություն ցուցաբերող նոր մուտանտ շտամների անջատման համար,
մշակել տեխնոլոգիաներ` ընտրված շտամների հիման վրա արդյունավետ կենսապարարտանյութեր ստանալու համար

Տեխնիկական հագեցվածությունը`

Թափահարիչ (Innova 43 «New Brunswick Scientific», ԱՄՆ)
Թերմոստատ (Wisd WiseCube WIG «DAIHAN Scientific», Հարավային Կորեա)
Ավտոմատ պոլյարիմետր (PLRA-2 «mrc LTD», Իսրայել)
Մանրադիտակ (Leica DM500 trinocular, Digital Camera EC3 «Leica Microsystem GmbH»,Գերմանիա)
Մանրէների գաղութների հաշվիչ (ColonyStar «Funke Gerber», Գերմանիա)
Էլեկտրոնային կշեռք (SVI 50/5 «Sartorius», Գերմանիա)
Էլեկտրոնային կշեռք (ECON EC2100d «Acculab», Գերմանիա)
Էլեկտրոնային կշեռք (ECON EC210d1 «Acculab», Գերմանիա)
pH-մետր (Piccolo Plus «HANNA Istruments», Գերմանիա)

Համագործակցություն`

Երևանի պետական համալսարան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ
ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ
«Արդյունաբերական մանրէների գենետիկայի և սելեկցիայի պետական գիտահետազոտական ինստիտուտ» (ք. Մոսկվա, ՌԴ)
Չինաստանի Սինձյանի նահանգի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Մանրէաբանական կիրառական գիտահետազոտական ինստիտուտ
“Evonik Degussa GmbH” ընկերություն (Գերմանիա, Ֆրանսիա)

Իրականացված դրամաշնորհներ՝

միջազգային՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` # А-1868
դրամաշնորհի անվանումը` «Ազոտֆիքսող միկրոօրգանիզմների և մոդիֆիկացված ցեոլիտների հիման վրա էկոլոգիապես մաքուր կոմպլեքս կենսապարարտանյութի ստացման նոր տեխնոլոգիայի մշակում»
դրամաշնորհի փոխմենեջերի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Ավետիսովա Գայանե Երվանդի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010-2012 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 450 000 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Նախագծի նպատակը եղել է մշակել տեխնոլոգիա` ազոտֆիքսող միկրոօրգանիզմների և ցեոլիտների օգտակար հատկություններով օժտված և հայտնի բակտերիալ ազոտական
             պրեպարատներին էֆեկտիվությամբ գերազանցող էկոլոգիապես մաքուր կոմպլեքս կենսապարարտանյութի ստացման
             համար: Կատարվել է Հայաստանի տարբեր մարզերի հողերից անջատված նոր շտամների սկրինինգ`ըստ ազոտը
             ֆիքսելուակտիվության: Որպես առավել ակտիվ կուլտուրա ընտրվել է Rh4 շտամը, որը դասվել է
             պալարաբակտերիաների խմբին: Ընտրված շտամի հիման վրա մշակվել է AZZ պրեպարատը: AZZ-ի օգտագործումը ոչ
             միայն նպաստում է բույսերի արագ աճին և պտուղների վաղ հասունացմանը, այլև բարելավում է դրանց քիմիական
             կազմը: Բերքի որակական և քանակական բնութագրերի վրա AZZ կենսապրեպարատի ազդեցության
             ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենսապրեպարատով հողը պարարտացնելու պարագայում, բանջարեղեններում
             և տարբեր կուլտուրաների պտուղներում` ստուգիչի հետ համեմատ, ավելանում է չոր նյութերի, շաքարի և С վիտամինի
             պարունակությունը: Մշակված են կենսապրեպարատի օգտագործման վերաբերյալ հանձնարարականները:
միջազգային՝Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` # А-683
դրամաշնորհի անվանումը`«Նոր տեսակի ջրալուծելի կենսաբանորեն ակտիվ մելանինի հետազոտում` կենսասինթեզի, անջատման և մաքրման տեխնոլոգիաների մշակում. քիմիական կառուցվածքի և ֆիզիոլոգիական ակտիվության ուսումնասիրություն»
Դրամաշնորհի մենեջերի ԱԱՀ, աստիճանը, կոչումը`Սաղյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2002-2005 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 375 000 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Ծրագրի նպատակն է եղել` մշակել Bacillus thuringiensis շտամի կողմից արտադրված նոր բնական ջրալուծելի մելանինի մաքուր պրեպարատի ստացման տեխնոլոգիա, ուսումնասիրել դրա քիմիական բնությունը և կենսաբանական ակտիվությունը: Նախագծի շրջանակներում ստացվել են Bacillus thuringiensis-ի մելանին սինթեզող մեծ թվով մուտանտ շտամներ, որոնք բնութագրվում են պիգմենտի սինթեզի և միջատասպան ակտիվության բարձր մակարդակով: Այս շտամների հիման վրա մշակվել է շահավետ և անթափոն արտադրության տեխնոլոգիա. ֆերմենտացիայի արդյունքում ստացված կենսազանգվածը օգտագործվում է որպես հիմք` միջատասպան պատրաստուկի համար, իսկ կուլտուրալ հեղուկի բակտերիալ մելանինը`որպես կենսաբանորեն ակտիվ նյութ: Ցույց է տրվել, որ մելանինը մուգ շականակագույն ջրալուծելի պիգմենտ է և ամորֆ բարձրամոլեկուլային պոլիմեր: Ուսումնասիրվել են բակտերիալ մելանինի հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները և ցուցադրվել է նրա բնապահպանական անվտանգությունը: Բուսական օբյեկտների վրա մելանինի կենսաբանական ակտիվության որոշման արդյունքները համոզիչ ձևով ցույց են տվել որպես ֆիտոխթանիչ մելանինի օգտագործման նպատակահարմարությունը, իսկ կենդանիների վրա դրված փորձերում ստացված արդյունքները վկայել են դեղագործության մեջ մելանինի պոտենցիալ օգտագործման հնարավորությունների մասին: Բակտերիալ մելանինի ստացման եղանակը արտոնագրված է ՀՀ-ում: (ՀՀ արտոնագիր №1385A2):

Նորարական գործունեություն և միջազգային պայմանագրեր`

1990 թ. ՝ «L-լիզինի շտամ-արտադրիչի գնահատման և առք ու վաճառքի պայմանագիր» Տրիպոլյեի կենսաքիմիայի գործարանի (Ուկրաինա) և ՀՀ Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի (այժմ ՀՀ ԳԱԱ
             «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ) միջև
1993 թ.՝ L-պրոլինի շտամ-արտադրիչի առք ու վաճառքի պայմանագիր Degussa (Գերմանիա) ընկերության և Ամինաթթուների տեխնոլոգիական հետազոտական ինստիտուտի միջև
2001-2004 թթ. ՝ «L-պրոլինի և L-հիստիդինի շտամ-արտադրիչների լաբորատոր հետազոտոտություն, կատարելագործում և շտամների փոխանցում» գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների
             պայմանագիր Չինաստանի Սինձյան նահանգի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Մանրէաբանական
             կիրառական գիտահետազոտական ինստիտուտի և «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ-ն (այժմ ՀՀ ԳԱԱ
             «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ) միջև
2004-2005 թթ.՝ Գիտական համագործակցության համաձայնագիր Degussa / Rexim (Գերմանիա) ընկերության և «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ - ն միջև (պրոլինի շտամ-արտադրիչի գնահատման և առք ու վաճառքի
             պայմանագիր) 2008 թ. ՝ «Հիստիդինի շտամ-արտադրիչի գնահատման և առք ու վաճառքի պայմանագիր»
              Evonik/Degussa ընկերության և «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ-ն միջև

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,