• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Կենսատրանսֆորմացիայի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Ղոչիկյան Վահե Տարիելի, կ.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Բալայան Աբրահամ Մադաթի, կ.գ.թ., գիտական խորհրդատու(CV  )
Մանուկյան Լուիզա Ստեփանի, կ.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Դյուկովա Կարինե Գեորգիի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Անդրեասյան Նաիրա Աշոտի, գիտաշխատող(CV  )
Աֆյան Կարինե Բախշիի, գիտաշխատող(CV  )
Իզմաիլյան Մարիետա Սերգեյի, կրտսեր գիտաշխատող(CV  )

Ստեղծման տարեթիվը` 2013 թ. (կազմավորվել է «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ ինժեներային էնզիմոլոգիայի լաբորատորիայի և ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտ ՊՈԱԿ կենսատրանս¬ֆորմացիայի խմբի միաձուլման արդյունքում)

Բնագավառը`  Կենսակատալիզ և կենսատրանսֆորմացիա, նրանց պրակտիկ կիրառումը

Ֆերմենտներ (ամիլազ, գլյուկոամիլազ, պուլլուլանազ, ցիկլադեքստրին-գլյուկանոտրանսֆերազ (ՑԳՏազ), ցիկլոինուլոօլի¬գոֆրուկ¬տանո¬տրանսֆերազ (ՑՖՏազ), ինուլինազ, ինվերտազ, β-գալակտոզիդազ)
Իմոբիլիզացված բջիջներ և ֆերմենտներ
Ածխաջրեր, կենսասինթեզ և կենսատրանսֆորմացիա
Քաղցրացուցիչներ, ստևիայի տրանսգլիկոզիդացված գլիկոզիդներ
Պոլիսախարիդներ, ինուլին և ֆրուկտան պարունակող նյութեր
Ցիկլոդեքստրիններ և ցիկլոֆրուկտաններ, ստացումը և կիրառումը

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`
Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացումը մանրէաբանական և կենսակատալիտիկ եղանակներով:

Կարևորագույն ձեռքբերումները`
Իմոբիլիզացիա

Մշակվել է մանրէների բջիջների և ֆերմենտների նոր արդյունավետ իմոբիլիզացիայի եղանակ՝ ակրիլոնիտրիլով ակտիվացված սիլիկահելի վրա: Մեթոդի կարևորագույն առավելությունը կայանում է նրանում, որ սիլիկահելի մակերևույթի վրա մոնոմերային կոմպոնենտների կապումը տեղի է ունենում իոնային կամ ռադիկալային մեխանիզմով Si-O-Si խմբերի միջոցով և պահպանվում է կրողի հիդրօքսիլային ծածկույթը: Կենսակատալիզատորը կարող է արդյունավետ աշխատել էքստրեմալ պայմաններում
Մշակվել է մանրէների բջիջների իմոբիլիզացիա առանց կրողի առկայության՝ նատրիումի պերիոդատի և բիֆունկցիոնալ ագենտների հաջորդական լայնակի կարման միջոցով, բջիջների մակերևույթին ֆունկցիոնալ խմբերի առաջացման հիման վրա: Մեթոդի առավելությունը՝ առանց կրողների օգտագործման մուլտիֆերմենտային համակարգերի ստեղծման հնարավորությունն է: Կենսակատալիզատորներն օժտված են բարձր ակտիվությամբ և կայունությամբ
Մշակվել են իմոբիլիզացիայի մեթոդներ՝ լայնակի կարված պոլիսախարիդների հիման վրա, ինչպիսիք են ինուլինը, աուբազիդանը, Cryptococcus elinovii և Cryptococcus laurentii հետերոպոլիսախարիդները, ինչպես նաև ցիկլոդեքստրինները:

Կենսատրանսֆորմացիա

Իրականացվել է L-ալանինի միափուլ սինթեզ ֆումարաթթվից՝ երկու տիպի համատեղ իմոբիլիզացված ֆերմենտային համակարգերի կիրառմամբ: Տեխնոլոգիական սխեման նախատեսում է որպես սուբստրատ օգտագործել մալեինային անհիդրիդը
Ստացվել է L–ասպարագինաթթու և L-խնձորաթթու՝ ասպարտազային և ֆումարազային ակտիվություն ունեցող իմոբիլիզացված բջիջների օգնությամբ
Իրականացվել է D-կաթնաթթվի ստացումը ինուլին պարունակող հումքից և չճյուղավորված օսլայից՝ Sporolactobacillus inulinus և Streptococcus bovis ազատ և իմոբիլիզացված բջիջների օգնությամբ
Իրականացվել է L-կաթնաթթվի սինթեզը L-խնձորաթթվի դեկարբoքսիլացման եղանակով՝ Lactobacillus casei ազատ և իմոբիլիզացված բջիջների օգնությամբ
Մշակվել են որոշ օշարակների ստացման տեխնոլոգիաներ՝ նոր արդյունավետ կենսակատալիզատորների հիման վրա.
Ֆրուկտոզ-ծայրային օլիգոսախարիդներ
Ֆրուկտոօլիգոսախարիդներ (ինուլինից և սախարոզից)
Ինուլոօլիգոսախարիդներ
Գալակտոօլիգոսախարիդներ
Լակտոսախարոզ
Մշակվել է էթիլ սպիրտի ստացման տեխնոլոգիա օսլա և ինուլին պարունակող հումքից և ներդրվել Երևանի սպիրտի գործարանում 20000 լ./օր արտադրողականությամբ
Մշակվել է Ստևիա բույսի գլիկոզիդների տրանսգլիկոզիդացման եղանակ և ներդրվել Մալայզիայի կենսատեխնոլոգիայի գործարանում «PureCircle Sdn. Bhd.» (նախկին «Stevian Biotechnology Corp. Sdn. Bhd.»)

Ցիկլոդեքստրիններ

Ստեղծված է ՑԳՏազ ֆերմենտի մանրէ-արտադրիչների հավաքածու
Առաջին անգամ հայտնաբերվել են ակտինոմիցետների և հալոֆիլ բացիլների խմբին պատկանող ՑԳՏազ ֆերմենտի մանրէ-արտադրիչներ
Բացահայտվել է ՑԳՏազի ազդման մեխանիզմը: ՑԳՏազների համեմատական ուսումնասիրությունն ի հայտ է բերել նրանց բիոսինթետիկ ակտիվության էական տարբերություններ և թույլ է տվել մշակել որոշ տիպի ցիկլոդեքստրինների ստացման բիոքիմիական մեթոդներ
Մշակվել են α- և β-ցիկլոդեքստրինների ստացման տեխնոլոգիաներ
Ցիկլոդեքստրինների և նրանց որոշ ածանցյալների պոլիմերներն օգտագործվել են լուծույթների և ըմպելիքների դեկոֆեինիզացման համար
Մշակվել են ռադիոակտիվ թափոնների մաքրման ընդհատ և անընդհատ մեթոդներ՝ ցիկլոդեքստրինների չլուծվող պոլիմերային ածանցյալների կիրառմամբ

Նպատակները և խնդիրները`
Մանրէաբանական և կենսակատալիտիկ մեթոդներով ստանալ կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ սննդի և դեղագործական արդյունաբերության ոլորտներում ներդրման նպատակով:

Տեխնիկական հագեցվածությունը`

Ջրային բաղնիք (JULABO SW-23)
Սպեկտրոֆոտոմետր (СФ-46)
Անալիտիկ կշեռք
Դոզավորման պոմպ
Պերիստատիկ պոմպ
Թափահարիչներ
Միկրոկոլորիմետր
pH-մետր
Մանրադիտակներ
Վակուումային չորացնող պահարան (SPT-200)
Վակուումային գոլորշիացնող սարք (Heidoph)
Վակուումային պոմպ
Ուլտրաթերմոստատ
Տորսիոն կշեռք
Ցենտրիֆուգներ (Т-30, Т-23)
Թերմոստատ (ТС-80)
Լաբորատոր ռեֆրակտոմետր
Մագնիսական խառնիչ (LR-40)
Ֆլյուորիմետր (բժշկական)
Պոլյարիմետր

Համագործակցություն`

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,