• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Կենսամիմետիկ կատալիզի լաբորատորիա


Մկրտչյան Աննա Ֆելիքսի, ք.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Պետրոսյան Սաթենիկ Ղուկասի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Սիմոնյան Հայարփի Մանթաշի, ք.գ.թ., գիտաշխատող(CV  )
Եդոյան Ջուլիետտա Արթուրի, կրտսեր գիտաշխատող(CV  )
Մարդիյան Զորայր Զորիկի, կրտսեր գիտաշխատող
Կարապետյան Անի Ժիրայրի, ավագ լաբորանտ
Ասմանգուլյան Էլեոնորա Մկրտիրչի, ինժեներ

Ստեղծման տարեթիվը` -2013 թ.

Բնագավառը`  Ասիմետրիկ սինթեզ
                            Կենսամիմետիկ կատալիզ

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Նոր քիրալային մետաղակոմպլեքսային կատալիզատորների և օրգանակատալիզատորների սինթեզ և ուսումնասիրում
Կատալիտիկ եղանակով պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ միացություների սինթեզ

Կարևորագույն ձեռքբերումները`

CoIII իոնի ստերեոքիմիապես իներտ օկտաէդրիկ քիրալային լիցքավորված կոմպլեքսների ստացումը և դրանց՝
              որպես կատալիզատորներ, հետազոտումը C-C կապի գեներացման ռեակցիաներում
Կողքային ռադիկալում եռակի կապ պարունակող α-տեղակալված պրոպարգիլգլիցինի նոր նմանակների ասիմետրիկ սինթեզի մեթոդի մշակում

Նպատակները և խնդիրները`

Նոր մոդիֆիկացված ստերեոքիմիապես իներտ մետաղական լիցքավորված կոմպլեքսների ստացումն ու դրանց հետազոտումը՝ ասիմետրի կատալիտիկ ռեակցիաներում
Նիկելի քիրալային կոմպլեքսների պրոպարգիլգլիցինային հատվածին արիլ հալոգենիդների Սոնոգաշիրայի միացման ռեակցիայի հետազոտում
Կողքային ռադիկալում մեկ և ավելի եռակի կապեր պարունակող նոր օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային α-ամինաթթուների սինթեզ

Տեխնիկական հագեցվածությունը`   ռոտորային գոլորշիացուցիչներ
                                                                   մագնիսական խառնիչներ
                                                                   էլեկտրոնային կշեռքներ
                                                                   չորացնող պահարան
                                                                   վակուում պոմպ
                                                                   ՈՒՄ լամպ
                                                                   ջրային պոմպ
                                                                   համակարգիչ

Համագործակցություն`

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, Մոլեկուլի կառույցի ուսումնասիրությունների կենտրոն
ՌԴ ԳԱԱ Ա.Ն. Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտ
Գերմանիայի Դաշնության Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոն

Իրականացված դրամաշնորհներ՝

միջազգային՝ «Երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագիր –2013» (ԳԱՏԱՀ, ԵԳԱԾ և ԱՄՆ ՔՀՄՀ)
դրամաշնորհի ծածկագիրը` YSSP-13-33
դրամաշնորհի անվանումը` «Նոր արդյունավետ քիրալային կատիոնային բնույթի կատալիզատորների ստացումը և փորձարկումը ասիմետրիկ սինթեզի ռեակցիաներում»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մկրտչյան Աննա Ֆելիքսի, ք.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 15.07.2013 – 15.07.2014
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 6 500 USD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Նախագծի նպատակն է CoIII իոնի նոր մոդիֆիկացված ստերեոքիմիապես իներտ օկտաէդրիկ քիրալային կատիոնային կոմպլեքսների ստացումն ու դրանց հետազոտումը` որպես քիրալային կատալիզատորներ C-C կապի գեներացման ռեակցիաներում, մասնավորապես, Օ’Դոննելլի սուբստրատի C-ալկիլման և Միքաէլի ռեակցիաներում: Կոմպլեքս-կատալիզատորներն իրենցից ներկայացնում են իոնական զույգեր` կազմված քիրալային կատիոնից և աքիրալային անիոնից: Իոնական զույգում քիրալային կատիոնը մետաղակոմպլեքսն է և ապահովում է համակարգի ստերեոդիֆերենցող հատկությունը՝ որպես Բրենստեդի թթու, իսկ աքիրալ անիոնն ակտիվացնում է ռեագենտներին՝ որպես Բրենստեդի հիմք: Քիրալային կատիոնային լիգանդների դերում նախատեսվում է սինթեզել և հետազոտել տարբեր մոդիֆիկացված սալիցիլալդեհիդների (3-OMe, 3-Allyl, 5-Ph) և ցիկլոհեքսանդիամինի կամ այլ քիրալային դիամիների Շիֆի հիմքեր, իսկ աքիրալային անիոննրի դերում` անօրգանական անիոններ (Cl-, HCO3-, F-, BF4- և այլն):
ներպետական՝ՀՀ ԳՊԿ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ դրամաշնորհ
դրամաշնորհի ծածկագիրը` 13-1D051
դրամաշնորհի անվանումը`«Չհագեցած ացետիլենային կապերով նոր օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային α-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը`Սաղյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2013 – 2015 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը՝ 16 000 000 AMD
դրամաշնորհի համառոտ բովանդակությունը` Նախագծում նախատեսվում է մշակել կողքային ռադիկալում չհագեցած ացետիլենային կապեր պարունակող ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի մեթոդներ: Որպես ելային սուբստրատ կօգտագործվի պրոպարգիլգլիցինի և (S)-2-N-(N’-բենզիլպրոլիլ)ամինաբենզոֆենոն (BPB) քիրալային օժանդակ ռեագենտի Շիֆի հետ հիմքի NiII իոնի կոմպլեքսը: Նախատեսվում է հետազոտել կոմպլեքսի պրոպարգիլգլիցինի մնացորդին ալկիլհալոգենիդների կոնդենսման, կոմպլեքսի օքսիդիչ դիմերման և կրոսս-համակցման ռեակցիաները` որպես կատալիզատոր, օգտագործելով Cu(I) իոն: Արդյունքում նախատեսվում է սինթեզել կողքային ռադիկալում մեկ և ավելի եռակի կապեր պարունակող նոր օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային α-ամինաթթուներ և մշակել նրանց ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդներ: Նախատեսվում է նաև հետազոտել նշված ռեակցիաները BPB քիրալային ռեագենտի մոդիֆիկացված նմանակների` 2-СlBPB և 2-FBPB, հենքի վրա կառուցված պրոպարգիլգլիցինի կոմպլեքսի կիրառմամբ:

Գիտական հոդվածներ և հեղինակային իրավունքներ

A.S. Saghyan, G.M. Mkrtchyan, A.S. Dadayan, S.G. Petrosyan, A.V. Geolchanyan, A.F. Mkrtchyan, S. Mkrtchyan, A. Gevorgyan, V.O. Iaroshenko, P. Langer. Asymmetric synthesis of enantiomerically enriched (S)-α-aminopropionic acids containing heterocyclic side chains // Tetrahedron: Asymmetry, 2013, v. 24, № 4, pp. 229-232.

Զեկուցման թեզիսներ

A.S. Saghyan, A.F. Mkrtchyan, V.I. Maleev, Yu.N. Belokon, V.A. Larionov, K.V. Hakobyan, V.N. Khrustalev. Synthesis of the novel cationic charged octahedric Co(III)complexes // Third International Conference of Young Chemists. May 17-19, 2013, Tbilisi, Georgia, p. 41.
A. Saghyan, H. Simonyan, S. Petrosyan, A. Mkrtchyan, A. Geolchanyan, P. Langerd. Asymmetric synthesis of enantiomerically enriched furan containing heterocycle substituted α-alanine // Third International Conference of Young Chemists. May 17-19, 2013, Tbilisi, Georgia, p. 72.
A.S. Saghyan, A.F. Mkrtchyan, S. Petrosyan, H. Simonyan, K.V. Hakobyan, V.I. Maleev, Yu.N. Belokon, V.A. Larionov, A.V. Geolchanyan. Synthesis of the novel positively charged cationic octahedric CoIII complexes as potentional catalysts in asymmetric reactions // XI International Congress of Young Chemists “YoungChem 2013”. October 9-13, 2013, Poznan, Poland, p. 55.
A.S. Saghyan, H.M. Simonyan, S.G. Petrosyan, A.F. Mkrtchyan, K.V. Hakobyan, A.V. Geolchanyan, P. Langer. Asymmetric synthesis of enantiomerically enriched substituted α-alanine containing two heterocyclic rings in side chain // Third International Conference “New directions in Chemistry of Heterocyclic Compounds”. September 17-21, 2013, Pytigorsk, Russia, p. 278.
K.V. Hakobyan, A.S. Saghyan, L.L. Manasyan, A.V. Hakobyan, S.Gh. Petrosyan, H.M. Simonyan, A.F. Mkrtchyan, A.V. Geolchanyan. An Effective Method for the Asymmetric Synthesis of β-Heterocycle Substituted Derivates of (S)-α-Aminobutyric Acid // 2nd International Scientific Conference of Young Researchers “Contribution of the young generation in the development of biotechnology”. October 1-4, 2013, Yerevan, Armenia, p. 166.
J. Yedoyan, A. Saghyan, A. Mkrtchyan, K. Hakobyan, P. Langer. Asymmetric Synthesis of New Enantiomerically Enriched α-substituted Analogs of (S)-Propargylclycine // 2nd International Scientific Conference of Young Researchers “Contribution of the young generation in the development of biotechnology”. October 1-4, 2013, Yerevan, Armenia, p. 174.
A.S. Saghyan, A.S. Dadayan, H.M. Simonyan, S.G. Petrosyan, A.V. Geolchanyan, H.R. Zurnachyan, A.F. Mkrtchyan, G.M. Mkrtchyan. Asymmetric synthesis of enantiomerically enriched (S)-α-aminopropionic acids containing more than one heteroatom in the side-chain radical // International Conference “Frontiers in Chemistry” (ArmChemFront-2013). August 25-29, 2013, Yerevan, Armenia, ACF2013 PS170.



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,