• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Կեսասինթեզի տեխնոլոգիայի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Վարդանյան Անդրանիկ Հակոբի, կ.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Պարոնյան Ռուդիկ Վասիլի, ք.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Կարագուլյան Հակոբ Կարլենի, կ.գ.թ., ավագ գիտաշխատող (CV  )
Ղազարյան Լեսսինգ Սիսակի, ֆիզ-մաթ.գ.թ., ավագ գիտաշխատող (CV  )

Ստեղծման տարեթիվը` -1982 թ.

Բնագավառը` Կենսատեխնոլոգիա

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակում, կատարելագործում և արտադրության կազմակերպում

Կարևորագույն ձեռքբերումները`

Մշակվել են L-ամինաթթուների ստացման ավելի քան 20 տեխնոլոգիական կանոնակարգեր, որոնք հիմք են հանդիսացել Բելառուսում, Ուկրաինայում, Կիրգիզիայում մեծածավալ արտադրությունների կազմակերպման համար
Մշակվել են սննդարդյունաբերության համար ֆերմենտային պատրաստուկների ստացման (բակտոռենին, ամիլազ, գլուկամիլազ) արտադրական տեխնոլոգիաներ
Մշակվել են միկրոկենսաբանական եղանակով D-ամինաթթուների (ալանին, պրոլին,սերին և տրիպտոֆան) ստացման արտադրական տեխնոլոգիաներ
Մշակվել է լիգնոցելյուլոզային բուսական հումքի դելիգնիֆիկացման լաբորատոր տեխնոլոգիա
Մշակվել է «Ազոցեովիտ-1» էկոլոգիապես մաքուր կենսա-պարարտանյութի ստացման արտադրական տեխնոլոգիա
Մշակվել է կենսասինթեզի պրոցեսի բարձրարդյունավետ կառավարման մեթոդներ՝ ըստ կախույթային կուլտուրայի բջիջների ցուցանիշների

Նպատակները և խնդիրները`

Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների արտադրական տեխնոլոգիաների մշակում և արտադրության կազմակերպում

Տեխնիկական հագեցվածությունը`

3 և 10 լ-ոց կենսառեակտորներ
Կոլորիմետրեր
Լաբորատոր թափահարիչներ
Տեխնիկական և անալիտիկ կշեռքներ
Կոնդուկտոմետրեր

Համագործակցություն`

Մոսկվայի Գենետիկայի ինստիտուտ
Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիական ինստիտուտ
Մոսկվայի «Տրիս» տեսական և փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտ
Պուշչինոյի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Բելոռուսի ԱԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտ
Ուկրաինայի ԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտ
Գերմանիայի ֆեդերատիվ Հանրապետության «Դեգուսա» ձեռնարկություն
Չինաստանի ԺՀ Սինձյանի Գյուղատնտեսական ակադեմիա
Մեծ Բրիտանիայի ազգային կոմիտե, թագավորական գիտության կոմիտե

Իրականացված դրամաշնորհներ՝
միջազգային՝

Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A-683 #A-683
դրամաշնորհի անվանումը` «Նոր տիպի ջրալույծ բնական կենսաբանորեն ակտիվ մելանինի հետազոտում»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Սաղյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2002-2005 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 350 000 USD

Armenian National Science & Education Fund (ANSEF)
դրամաշնորհի ծածկագիրը` N537-NS biotech
դրամաշնորհի անվանումը` «Կիտրոնաթթվի և նրա աղերի ստացման տեխնոլոգիաների բարելավումը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Աղաջանյան Արմեն Եղիշեի, ք.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A 1868
դրամաշնորհի անվանումը` «Ազոտֆիքսող միկրոօրգանիզմների և մոդիֆիկացված ցեոլիտների հիման վրա էկոլոգիապես մաքուր կոմպլեքս կենսապարարտանյութի ստացման նոր տեխնոլոգիայի մշակում»
դրամաշնորհի փոխմենեջերի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Ավետիսովա Գայանե Երվանդի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010-2012 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 450 000 USD

Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A-1866
դրամաշնորհի անվանումը` «Տարբեր ախտածին մանրէների դեմ բակտերիցիդ հատկություններով օժտված բնական կենսաբանական միացություններ (պեպտիդներ)»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Ֆլորա Նուբարի Տխրունի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010-2013 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 240 000 USD

Նորարական գործունեություն և միջազգային պայմանագրեր`

Մեր կողմից մշակված տեխնոլոգիայի հիման վրա «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի փորձաարտադրական բազայում կազմակերպվել է «Ազոցեովիտ-1» էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութի մեծածավալ արտադրություն: L-պրոլինի և L-օրնիթինի մշակված տեխնոլոգիաների հիման վրա «Evonik Degussa CmbH» (Գերմանիա, ֆրանսիա) ֆիրմայի հետ կնքվել է միջազգային պայմանագրեր և հաջողուրյամբ կատարվել: Մեր կողմից մշակված 10-ից ավելի L-ամինաթթուների տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացրել Չնաստանի Ժողովրդական Հանրապետությունում: 2000-2005 թթ. միջազգային պայմանագրեր են կնքվել Սինձյան նահանգի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Մանրէաբանական կիրառական գիտահետազոտական ինստիտուտի հետ:

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,