• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Հիմնադրման տարեթիվ` 1993 թ.
Մասնագիտացում` Ընդհանուր և կիրառական մանրէաբանություն
Ղեկավար` կգթ Հ. Ն. Զարգարյան
Գիտ. ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կգթ պրոֆեսոր Է.Գ. Աֆրիկյան

Մանրէների Ավանդադրման Կենտրոնը (ՄԱԿ) ներկայացնում է գիտաարտադրական նշանակության ոչ հիվանդածին մանրէների կուլտուրաների Ազգային Հավաքածուն տվյալների բազայով: ՄԱԿ-ում կենտրոնացված է Հայաստանի հիմնական կադրային ներուժը ընդհանուր և կիրառական մանրէաբանության բնագավառում։ Կենտրոնում պահպանվում են շուրջ 15000 բակտերիաների, սնկերի, շաքարասնկերի և ճառագայթասնկերի շտամներ: Կուլտուրաների մեծամասնությունը ներկայացված է յուրօրինակ շտամներով՝ մեկուսացված, դասակարգված և ուսումնասիրված Հայաստանում, որոնք արտացոլում են կովկասյան տարածաշրջանի կենսաբանական և բնակլիմայական բազմազանությունը: Շտամները պահպանվում են կենսունակ վիճակում, ցանքսերով, հանքային յուղի տակ, լիոֆիլիզացված վիճակում և հեղուկ ազոտում: Կենտրոնում ստեղծված է մանրամասն ուսումնասիրված էնտոմոպաթոգեն բացիլների խոշոր Հավաքածու (շուրջ 5000 շտամներ), մեկուսացված տարբեր էկոլոգիական գոտիներից, որոնք զգալի նշանակություն ունեն վնասատու միջատների դեմ պայքարի արդյունավետ պատրաստուկների արտադրության, տրանսգենային բույսերի ստացման և այլ գենետիկական աշխատանքների համար։ Կերային, սննդային և այլ մթերքների արտադրության համար առկա է խմորող մանրէների ընդարձակ Հավաքածու, որը ներառում է տարբեր շաքարասնկերի, կաթնաթթվային բակտերիաների և այլ մանրէների շտամներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բացիլների էքստրեմոֆիլ ձևերի ուսումնասիրմանը, որոնք ունեն կարևոր կենսատեխնոլոգիական ներուժ և գործնական նշանակություն մանրէաբանական տրանսֆորմացիայի և կենսաբանական ակտիվ նյութերի արտադրության համար: Մանրամասն բնութագրվում են շտամների ֆերմենտային հատկությունները՝ կենսակատալիտիկ ռեակցիաների նպատակային օգտագործման և տվյալների բազայի ստեղծման համար։ Կենտրոնը հանդիսանում է սինթետիկ պոլիմերների միկրոբային քայքայման ինտեգրացված գնահատականի մշակման և նրանց կենսակայունության կանխագուշակման բազմամյա գիտահետազոտական աշխատանքների ժառանգորդը։Տիեզերական տեխնիկայից, քայքայված լիգնոցելյուլոզայից և այլ բնական սուբստրատներից մեկուսացված սնկերի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1000 շտամ, ներառյալ էքստրեմոֆիլ ձևերը։ Կենտրոնի գիտահետազոտական գործունեությունն ընդգրկում է նոր մանրէների կուլտուրաների մեկուսացման, ուսումնասիրման և դասակարգման համալիր աշխատանքներ, նրանց կենսունակության և արտադրական կարևոր հատկանիշների երկարաժամկետ պահպանման մեթոդների մշակում, ինչպես նաև գործնական կիրառման նպատակով նոր ոլորտների ներդրում: Կենտրոնը ունի փորձաարդյունաբերական տեղակայանք և անհրաժեշտ սարքավորումներ տեխնոլոգիական մշակումների կատարման, ինչպես նաև միկրոբային պատրաստուկների ստացման համար:


“Մանրէների ավանդադրման կենտրոն” (ՄԱԿ) հիմնարկի կառուցվածքը

Գիտա-կազմակերպչական աշխատանքների համակարգման խումբ
Սպորավոր բակտերիաների և ճառագայթասնկերի սեկտոր
Ոչ սպորավոր բակտերիաների սեկտոր
Շաքարասնկերի և կաթնաթթվային բակտերիաների սեկտոր
Ցածրակարգ և բարձրակարգ սնկերի սեկտոր
Մոլեկուլային գենատիպավորման խումբ


Մանրէների Ավանդադրման Կենտրոնի գիտաարտադրական և ներդրումային մշակումներ

Օսլայից, օսլա պարունակող թափոններից և հոսքաջրերից սննդային կաթնաթթվի ստացման համար՝ նոր բակտերիալ կուլտուրաներ, տեխնոլոգիաներ, բիզնես-պլան (վերջնական նյութի ինքնարժեքը երկու անգամ ցածր է գոյություն ունեցող արտադրվածից)։ Տեխնոլոգիան հաջողությամբ անցել է փորձարկումները Հայաստանի և Ռուսաստանի առաջատար արդյունաբերական գործարաններում։
Ինսուլինազների ստացման նոր մանրէների կուլտուրաներ ինսուլին պարունակող բուսական հումքից մանրէաբանական և ֆերմենտատիվ վերամշակման համար (գետնախնձոր, եղերդակ)։ Մանրէների շտամները հաջողությամբ փորձարկվել են փորձաարտադրական պայմաններում “Տոպինամբուր” ծրագրի շրջանակներում, ֆրուկտոզ,ֆրուկտոզ-գլյուկոզային օշարակի և սպիրտի ստացման համար։
Բակտերիոցինների կաթնաթթվային բակտերիաների նոր կուլտուրաներ բուժիչ-դիետիկ պատրաստուկների և սննդային հավելումների արտադրության համար։ Բակտերիաների կուլտուրաները հաջողությամբ անցել են արտադրական փորձարկումներն արտասահմանյան կորպորացիաներում, այդ թվում Ճապոնիայում։
Սնկերի նոր կուլտուրաներ և խմբեր (Կիտեր) տիեզերական տեխնիկայի պոլիմերային մատերիալների կենսակայունության գնահատման համար։ Առաջարկվող շտամները և խմբերը մեկուսացվել են կենսավնասված տիեզերական տեխնիկայից և համեմատական փորձարկումները բացահայտել են դրանց առավելությունը և բարձր ադյունավետությունը։ Փորձարկումների հաշվետվությունները հավանության են արժանացել ՆԱՍԱ (ԱՄՆ) և Եվրոպական Տիեզերական Գործակալության կողմից։
Էնտոմոպաթոգեն բացիլների նոր հեռանկարային կուլտուրաներ արդյունավետ միջատասպան պատրաստուկների արտադրության և տրանսգենային բույսերի ստացման համար։ Առաջարկվող շտամները հաջողությամբ անցել են լաբորատոր փորձարկումները և լավ բնութագրված են։ Դրանց մեջ կան մոծակների, թեփուկաթևավոր և կարծրաթևավոր վնասատու միջատների (կոլորադյան բզեզ, մորեխ և այլք) դեմ բարձր ակտիվություն ունեցող միջատասպան կուլտուրաներ։
Բակտոռոդենցիդի արտադրություն կրծողների դեմ պայքարի համար։ Արտադրության նոր տեխնոլոգիա և ակտիվ շտամներ, գործարանային և լայնամասշտաբ փորձարկումներով։
Էնտոմոպաթոգեն բացիլների նոր կուլտուրաներ ուտելի սնկերի արտադրության համար։ Առաջարկվող սպորավոր բակտերիաների նոր կուլտուրաները հաջողությամբ փորձարկվել է կիսաարտադրական պայմաններում որոշ ուտելի սնկերի (Agaricus, Pleurotus) վնասատու մոծակների, մլակների և այլ վնասակար միջատների պայքարի համար։
Գիտաարտադրական նշանակություն ունեցող մանրէների կուլտուրաների Հավաքածու Տվյալների բազայով։ Ստեղծված կուլտուրաների Հավաքածուն ներառում է ավելի քան 10000 ուսումնասիրված շտամներ, որոնք պահպանվում են կենսունակ վիճակում։ Մանրէների Հավաքածուն (RCDM ակրոնիմով) ներգրավված է Մանրէների Համաշխարհային Կուլտուրաների Հավաքածույում (WDCM N 803)։
Անսանապահական թափոնների, բուսական և այլ օրգանական մնացորդների մեթանային խմորմամբ վերամշակման տեղակայանքների շինարարության նախագծատեխնիկական փաստաթղթերը վառելագազի և օրգանական պարարտանյութերի ստացման համար։ Առաջարկվում են նախագծատեխնիկական փաստաթղթեր օրգանական մնացորդների մանրէաբանական վերամշակման համար անասնապահական տնտեսություններում, որոնք ունեն 3, 10 և 100 գլուխ խոշոր եղջրավոր անասուններ։ Ներկայացվում են համապատասխան հիմնավորումներ և հաշվարկներ։


Միջազգային համագործակցություն

ՄԱԿ-ը հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրոմիության և Ռուսաստանի մի շարք առաջատար ձեռնարկությունների հետ, ինչի արդյունքում բարեհաջող կատարվել են շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր գումարով գիտահետազոտական դրամաշնորհային (ISTC, INTAS, CRDF և այլն) և արտադրական պայմանագրային աշխատանքներ: ՄԱԿ-ը հանդիսանում է Մանրէաբանական Ընկերությունների Եվրոպական Դաշնության (FEMS) և Մարէաբանական Ընկերությունների Միջազգային Միության (IUMS) անդամ:


Մանրէների Ավանդադրման Կենտրոնում կատարված դրամաշնորհները և պայմանագրերը 1993-2014 թթ.


Կոնտրակտ/լիցենզիա “Նարինե” սննդամթերքի, Ճապոնիա (1993-2000)։
ԻՆՏԱՍ-ի Նախագիծ 93-3512՝ “Հայաստանի, Ուկրաինայի և Բելոռուսի էքստրեմոֆիլ մանրէների ոչ պաթոգեն կուլտուրաների հավաքածուների պահպանումը, ուսումնասիրումը և զարգացումը” (1994-1998):
ՄԳՏԿ-ի նախագիծ PDG A-092-99՝ “Սինթետիկ պոլիմերների միկրոբային քայքայում՝ սինթետիկ պոլիմերների միկրոբային sp;քայքայման գնահատման զարգացում և համալիր մոտեցում” (1999 – 2000):
ՄԳՏԿ-ի նախագիծ - A-092.2` “Սինթետիկ պոլիմերների և թունավոր նյութերի միկրոօրգանիզմներ-կենսաքայքայիչներ կուլտուրաների հավաքածու և Տվյալների բազաներ” (ԱՄՆ, ՆԱՍԱ: Եվրոպական տիեզերական գործակալություն) (2002-2005):
ՄԳՏԿ-ի նախագիծ – A-326 (համակատարող)` “Ռադիացիոն թափոնների մշակման համար ցիկրոդեքստրինի ածանցյալների ստացումը և օգտագործումը” (2000-2002)։
Գիտաարտադրական Կոնտրակտ, Ճապոնիա (1999-2002):
ԻՆՏԱՍ-ի նախագիծ - FOOD 00-876` “Նոր կենսատեխնոլոգիաներ օսլա պարունակող հումքից սննդային կաթնաթթվի արտադրության համար” (2001-2003):
ԻՆՏԱՍ-ի № 04-84-328 Իննովացիոն Գրանտ` “Սննդային կաթնաթթվի մանրէաբանական ստացումը օսլա պարունակող հումքից՝ տեխնոլոգիական պրոցեսի մարկետինգը, կոմերցիալիզացիան և ներդրումը” (2005-2006):
CRDF-ի դրամաշնորհ` SCI-010002-SC-05՝ “Կովկասում կենսատեխնոլոգիական ցանցի ստեղծումը և մանրէների կուլտուրաների ռեգիոնալ հավաքածուների հիմնադրումը” (2006-2008):
CRDF-ի դրամաշնորհ` ARB2-30003-YE-07՝ “Էնտոմոպաթոգեն բացիլների ուսումնասիրումը” (2008-2011):
ՄԳՏԿ-ի նախագիծ A-1957՝ «Կաթնային օլիգոշաքարների վրա ընտրողաբար աճող պրոբիոտիկ մանրէների մեկուսացում և բնութագրում» (2012-2014)

Հավելյալ տեղեկություններ

ՄԱԿ-ը վարում է ակտիվ հրատարակչական գործունեություն: Հրատարակվել են. 1996թ. - մանրէների քարտարանը, որն ընդգրկում է տեղեկություն մանրէների տարբեր տեսակների 6000 շտամների մասին, 2003թ. - ցիկլոդեքստրին արտադրող մանրէների կատալոգը, 2005թ.- սնկային քայքայիչների հատուկ կատալոգը, ուր ներառված են տվյալների բազան և մանրէների հավաքածուն` Ատլասով, որն ընդգրկում է տիեզերական տեխնիկայի պոլիմերների շուրջ 1000 բորբոսային սնկեր-քայքայիչներ: Ներկայումս հրատարակության է պատրաստվում մանրէների կուլտուրաների նոր Կատալոգը: Երկար տարիների ընթացքում ՄԱԿ-ի կոլեկտիվի ակտիվ մասնակցությամբ հրատարակվել է “Հայաստանի կենսաբանական հանդես” ամսագիրը:



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,