• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Հիմնադրման տարեթիվ` 1951 թ.
Մասնագիտացում` Ընդհանուր և կիրառական մանրէաբանություն
Ղեկավար` կգթ Լ. Ս. Մարկոսյան

"Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ" հիմնարկը հանդիսանում է 2010թ. ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երեք հիմնարկներից մեկը:
Միկրոբիոլոգիայի ինստիուտը 2010թ-ից գործում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կազմում:

ԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

ԱԶՈՏՖԻՔՍՈՂ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՖՈՏՈՍԻՆԹԵԶՈՂ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՍՆԿԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԵՐԿՐԱՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրություն, դրանց դասակարգման, էկոլոգիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և գենետիկայի հարցերի պարզաբանում, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերի և պատրաստուկների ստացում:
Տարաբնույթ հանքային հումքերից` խտանյութերից, թափոններից արժեքավոր մետաղների կորզման գործընթացների ուսումնասիրություն և մետաղների ստացման կենսահիդրոմետալուրգիական եղանակների մշակում:


ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ


Ուսումնասիրվել են ազոտֆիքսող, քեմոլիթոտրոֆ, ֆոտոտրոֆ, կաթնաթթվային բակտերիաների, սնկերի և խմորասնկերի բազմաթիվ շտամների կենսաբանական առանձնահատկությունները: Ստեղծվել են վերոհիշյալ մանրէների հավաքածուներ:
Մշակվել են մետաղների, ներառյալ թանկարժեք, մանրէաբանական տարրալվացման եղանակներ:
Ստեղծվել են կաթնաթթվային բուժիչ և դիետիկ պատրաստուկներ` «Նարինե» և այլն:
Ստեղծվել են ազոտֆիքսող բակտերիաներից բաղկացած պարարտանյութեր:
Հայտնաբերվել են ֆոտոտրոֆ բակտերիաների հեռանկարային շտամներ ջրածնի, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների` կարոտինոիդների, լիկոպինի և այլնի ստացման համար:
Մշակվել են ինսուլին պարունակող հումքից էթանոլի, կիտրոնաթթվի ստացման եղանակներ:
Ուսումնասիրվել են տարբեր խմբերին պատկանող մանրէների` ամիլազա, ամինաացիլազա, պուլլուլանազա, ինվերտազա, գլյուկոզոիզոմերազա ֆերմենտների առանձնահատկությունները և դրանց կիրառման հնարավորություն-ները ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների ստացման համար:


Միջազգային համագործակցություն

Միկրոբիոլոգիայի ինստիտուտը հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրոմիության, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների գիտահետազոտական կազմակերպու-թյունների հետ, որի արդյունքը հանդիսացել է ISTC, CRDF, INCO-COPERNICUS և այլ ծրագրերով գիտահետազոտական դրամաշնորհների բարեհաջող իրականացումը:



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,