• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Մանրէների կենսաքիմիայի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Հովսեփյան Արտուշ Անդրանիկի, գիտական խորհրդատու, տ.գ.թ.(CV  )
Հովհաննիսյան Ռուզաննա Սամսոնի, գիտաշխատող (CV  )
Մելքումյան Իննա Էդուարդի, գիտաշխատող(CV  )
Վարդանյան Արևիկ Կարենի, կրտսեր գիտաշխատող (CV  )

Ստեղծման տարեթիվը` -1977 թ.

Բնագավառը` Մանրէների կենսաքիմիա

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Կենսաքիմիա
Կենսատեխնոլոգիա

Կարևորագույն ձեռքբերումները`

Ուսումնասիրվել են ամինաացիլազների, ասպարտազի, ասպարտիլ-դեկարբոքսիլազի, ամիլազի, գլյուկոզոիզոմերազի, պուլլուզանազի, ինուլինազի, β-ֆրուկտոֆուրանոզիդազի (ինվերտազ) կենսաքիմիական և ֆիզիկո-քիմիական առանձնահատկությունները
Մշակվել են ֆերմենտների և մանրէների բջիջների իմոբիլիզացիայի եղանակներ՝ կիրառական նպատակների համար
Ուսումնասիրվել է սպիրուլինա ջրիմուռի կենսաքիմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Մշակվել են եղանակներ կենսազանգվածի ելքի ավելացման համար
Առաջին անգամ հետազոտություններ են իրականացվել ֆոտոտրոֆ բակտերիաների կողմից սինթեզված ցիկլիկ և գծային բազմաշաքարների սինթեզի և կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանման ուղղությամբ
Մշակվել են եղանակներ մանրէների ամինաացիլազ, ասպարագինազ, գլյուկոզոիզոմերազ, ինվերտազ ֆերմենտների միջոցով ամինաթթուների և շաքարանյութերի ստացման համար, ինչպես նաև ուսումնասիրվել են վերոհիշյալ ֆերմենտների կենսաքիմիական առանձնահատկությունները
Ուսումնասիրվել է ինուլինի կենսակոնվերսիան կիտրոնաթթվի, մշակվել է եղանակ գետնախնձորից կիտրոնաթթվի ստացման համար
Երկրամանրէաբանության լաբորատորիայի հետ համատեղ ուսումնասիրվել են քեմոլիտոտրոֆ բակտերիաների միջոցով մետաղների, այդ թվում՝ թանկարժեք, տարբեր հանքաքարերից տարալվացման եղանակով կորզումը: Մշակվել են տեխնոլոգիական մոտեցումներ դրանց կենսահիդրոմետալուրգիական գործընթացներում ներառելու նպատակով
Առաջին անգամ ոուսումնասիրվել է ֆոտոտրոֆ բակտերիաների բազմաշաքարների առանձնահատկությունները

Նպատակները և խնդիրները`

Խմորասնկերի, սնկերի, բակտերիաների նյութափոխանակության ուսումնասիրություն
Մանրէների ֆերմենտների բազմակողմանի ուսումնասիրություն
Մանրէների միջոցով ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի սինթեզ
Մետաղների մանրէաբանական տարալվացում


Իրականացված դրամաշնորհներ՝

դրամաշնորհի ծածկագիրը` PDG A-092-99
դրամաշնորհի անվանումը` «Սինթետիկ պոլիմերների քայքայումը մանրէների միջոցով. Մշակել ինտեգրված մոտեցումներ սինթետիկ պոլիմերների մանրէական քայքայման համար»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2000 թ.

դրամաշնորհի ծածկագիրը` INCO-COPERNICUS-2
դրամաշնորհի անվանումը` «Նոր ինտեգրված կենսատարրալվացման գործընթաց՝ թափոնաջրերի տիղմի մշակման և դրա գյուղատնտեսական օգտագործման համար»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2000-2003 թթ.

դրամաշնորհի ծածկագիրը` PDG A-092.2
դրամաշնորհի անվանումը` «Սինթետիկ պոլիմերների և դրանք քայքայող մանրէների հավաքածուի տվյալների բազայի ստեղծումը»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2002 թ.

դրամաշնորհի ծածկագիրը` CSP-042
դրամաշնորհի անվանումը` «Հաղորդակցություն»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Մարկոսյան Լևոն Սամսոնի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007 թ.

դրամաշնորհի ծածկագիրը` ARB1-5225–YE–07
դրամաշնորհի անվանումը` «Նոր ինտեգրված կենսահիդրոմետալուրգիական գործընթաց ոսկու կորզման համար»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

դրամաշնորհի ծածկագիրը` NS 2091
դրամաշնորհի անվանումը` «Նոր արդյունավետ կենսատարրալվացման գործընթաց` բազմամետաղային հանքաքարերից գունավոր և այլ արժեքավոր մետաղների կորզման համար»
ղելավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Վարդանյան Նարինե Սերյոժայի, կ.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,