• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Միկրոբային պատրաստուկների լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Տխրունի Ֆլորա Նուբարի, կ.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Ավագյան Յուրի Իվանի, տ.գ.թ., ավագ գիտաշխատող(CV  )
Բալաբեկյան Ծովինար Ռաֆիկի, գիտաշխատող (CV  )
Իսախանյան Արմինա Մկրտիչի, կրտսեր գիտաշխատող (CV  )
Խաչատրյան Տատյանա Վասիլիի, գիտաշխատող (CV  )
Կարապետյան Քրիստինա Ջանիբեկի, կ.գ.թ., ավագ գիտաշխատող (CV  )

Ստեղծման տարեթիվը` -1993 թ.

Բնագավառը` Կենսատեխնոլոգիա

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Կենսատեխնոլոգիա
Մանրէաբանություն
Կենսաանվտանգություն

Նպատակները և խնդիրները`

Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման տեխնոլոգիաների մշակում

Իրականացված դրամաշնորհներ՝
միջազգային՝

դրամաշնորհի ծածկագիրը` ՄԳՏԿ #A-683
դրամաշնորհի անվանումը` «Նոր տիպի ջրալույծ բնական կենսաբանորեն ակտիվ մելանինի հետազոտում»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Սաղիյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2002-2005 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 375 000 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Հետազոտվել են մելանին սինթեզող շտամների ֆիզիոլոգիական հատկությունները: Ընտրվել է տեխնոլոգիական հատկություններով օժտված հեռանկարային շտամ:

դրամաշնորհի ծածկագիրը` ANSEF №678
դրամաշնորհի անվանումը` «Նոր հակամանրէային կենսապատրաստուկների ազդեցության ուսումնասիրությունը որոշ ախտածին մանրէների նկատմամբ»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Տխրունի Ֆլորա Նուբարի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007 թ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 5 000 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Իոնափոխանակման քրոմատոգրաֆիայի մեթոդով L.acidophilus 1991 շտամի կուլտուրալ հեղուկից ստացվել է մասնակի մաքրված հակամանրէական պատրաստուկ: Ցույց է տրվել դրա կիրառման արդյունավետությունը թռչնաբուծության մեջ:

դրամաշնորհի ծածկագիրը` NATO Sf P 982164
դրամաշնորհի անվանումը` «Կաթնաթթվային բակտերիաների հակամանրէային և հիպոալերգիկ միացությունների ուսումնասիրություն»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Տխրունի Ֆլորա Նուբարի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2007-2009 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 42 000 EUR
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Հայաստանի տարբեր մարզերի գյուղական տնտեսությունների կողմից արտադրվող կաթնաթթվային մթերքներից անջատվել են ԿԹԲ-ների էնդեմիկ շտամներ և կատարվել է դրանց համեմատական ընտրություն՝ հիմնվելով պրոբիոտիկ հակամանրէական հատկության վրա: Ստեղծվել է հեռանկարային շտամների հավաքածու:

դրամաշնորհի ծածկագիրը` ՄԳՏԿ #A -1866P
դրամաշնորհի անվանումը` «Տարբեր ախտածին մանրէների դեմ բակտերիցիդ հատկություններով օժտված բնական կենսաբանական միացություններ (պեպտիդներ)»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Տխրունի Ֆլորա Նուբարի, կ.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2010-2013 թթ.
դրամաշնորհի Ֆինանսավորման ծավալը` 240 000 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Հայաստանի տարբեր մարզերի գյուղական տնտեսությունների կողմից արտադրվող աղի պանիրներից անջատվել են ԿԹԲ-ների էնդեմիկ շտամներ և կատարվել է դրանց համեմատական ընտրություն՝ ըստ հակամանրէական ակտիվության: Ընտրվել է պրոբիոտիկ հատկություններով օժտված L.rhamnosus 109 հեռանկարային շտամը, հետազոտվել են դրա մորֆոֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկությունները: HPLC մեթոդով L.rhamnosus 109 շտամի կուլտուրալ հեղուկից անջատվել են 2 բակտերիոցիններ պեպտիդային բնույթի 1420 և 670 Դա մոլ կշիռներով: Ցույց է տրվել պեպտիդների արդյունավետությունը հատուկ վտանգավոր ախտածին վարակների (խոլերա, ժանտախտ, տուլարեմիա), ինչպես նաև մարդու և կենդանիների հիվանդությունների հարուցիչերի՝ ախտածին մանրէների նկատմամբ:

Նորարական գործունեություն և միջազգային պայմանագրեր`

Պայմանագրեր՝
«Դեգուսա» ֆիրմայի (ԳՖՀ),
Չինաստանի Սինձյան նահանգի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Մանրէաբանական կիրառական գիտահետազոտական ինստիտուտի հետ

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,