• armbiotech
  • promo1
  • promo2
  • promo3
armbiotech1 promo12 promo23 promo34
jquery slider by WOWSlider.com v5.5

Պեպտիդների սինթեզի լաբորատորիա


Աշխատակիցների ԱԱՀ, գիտական աստիճանը, կոչումը, ինքնակենսագրություն (CV)՝
Դանղյան Յուրի Մամիկոնի, ք.գ.թ. լաբորատորիայի վարիչ` (CV  )
Ջամգարյան Սիլվա Միխաիլի, գիտաշխատող (CV  )
Գյուլումյան էենժենա Արշակի, գիտաշխատող(CV  )
Սարգսյան Տաթևիկ Հովհաննեսի, ք.գ.թ., գիտաշխատող(CV  )

Ստեղծման տարեթիվը` -2011 թ.

Բնագավառը`  Պեպտիդների սինթեզ

Հետազոտությունների հիմնական ուղղությունները`

Կենսաբանորեն ակտիվ նոր ոչ սպիտակուցային ամինաթթուներ պարունակող կարճ պեպտիդների սինթեզի եղանակների մշակում

Կարևորագույն ձեռքբերումները`

Տարբեր բնույթի ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ տեղակալիչներով ոչ սպիտակուցային α-ամինաթթուներ պարունակող նոր կարճ պեպտիդների սինթեզի մեթոդների մշակում
Համակարգչային ծրագրերի կիրառմամբ պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ նոր պեպտիդների մոդելավորվում և դրանց նպատակային սինթեզ

Նպատակները և խնդիրները`

Նոր կենսաբանորեն ակտիվ կարճ պեպտիդների բացահայտում՝ համակարգչային ծրագրերի կիրառմամբ
Նոր կենսաբանորեն ակտիվ կարճ պեպտիդների բացահայտում՝ համակարգչային ծրագրերի կիրառմամբ
Նոր պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ կարճ պեպտիդների նպատակային սինթեզ՝ դասական սինթեզի եղանակի կիրառմամբ
Պոլիմերային հենքի վրա պեպտիդների սինթեզի եղանակների մշակում՝ մեծաքանակ նմուշների ստացման նպատակով

Տեխնիկական հագեցվածությունը`

Հալման կետի որոշման սարք
Մագնիսական խառնիչ
Էլեկտրոնային կշեռք
Չորացնող պահարան
Ջրային պոմպ
Մանրադիտակ

Համագործակցություն`

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն

Իրականացված դրամաշնորհներ՝

միջազգային ՝  Միջազգային գիտատեխնիկական կենտրոն
դրամաշնորհի ծածկագիրը` #A-1677
դրամաշնորհի անվանումը` Կենսաբանորեն պոտենցյալ ակտիվ հետերոցիկլիկ տեղակալված α-ամինաթթուների և պեպտիդների սինթեզ: Նրանց հակաբակտերիալ, հակավիրուսային և հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրությունը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Սաղյան Աշոտ Սերոբի, ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2009-2012 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 527.653.86 USD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Նախագծի շրջանակում իրականացվել է կենսաբանորեն ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզ, որոնք կիրառվել են ոչ սպիտակուցային ամինաթթու պարունակող կարճ պեպտիդների սինթեզի համար: Կատարվել է դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն, ինչի արդյունքում բացահայտվեն են նոր կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք ինչպես բուժական, այնպես էլ գերազանցող դոզաների դեպքում թունավոր չեն (կողմնակի այլ ազդեցություն չունեն) կենդանիների համար: Ուստի սինթեզված միացությունները կարելի է առաջարկել հետագա կլինիկական և դեղաբանական փորձարկումների համար: Ստացված արդյունքները հիմք կարող են հանդիսանալ նոր դասի հակամիկրոբային, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաճառագայթային, ռադիոսենսիբիլիզացիոն միացությունների իդենտիֆիկացման համար, որոնք հետագայում կառաջարկվեն դեղաբանական հետազոտությունների ժամանակ:
ներպետական՝ՀՀ ԳՊԿ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ դրամաշնորհ
դրամաշնորհի ծածկագիրը` 13-2І117
դրամաշնորհի անվանումը` «“Pass-online” ծրագրի օգնությամբ պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ պարունակող կարճ պեպտիդների որոնումը և հետագա նպատակային սինթեզը»
ղեկավարի ԱԱՀ, աստիճանը, կոչումը` Տաթևիկ Հովհաննեսի, ք.գ.թ.
դրամաշնորհի իրականացման ժամկետը` 2013-2015 թթ.
դրամաշնորհի ֆինանսավորման ծավալը` 16 000 000 AMD
դրամաշնորհի ամփոփ նկարագիրը (նպատակը և խնդիրները, ստացված արդյունքները, հիմնական ձեռքբերումները)` Նախագծի նպատակն է՝ օպտիկապես մաքուր ոչ սպիտակուցային ամինաթթուների հիման վրա սինթեզել դի-, տրի- և տետրապեպտիդներ, որոնք համաձայն «PASS-online» ծրագրով իրականացված ուսումնասիրությունների հանդիսանում են պոտենցիալ ակտիվ միացություններ՝ օժտված ֆերմենտների արգելակման, հակամիկրոբային, ռադիոպրոտեկտորային, մուտագենային, քեմոտակտիկ և այլ հատկություններով: Պեպտիդների սինթեզից հետո կենսաբանական ակտիվության բավարար արդյունքների ստացման դեպքում, նախատեսված է մշակել պեպտիդների ստացման պինդ ֆազային եղանակը, որը հետագայում հիմք կհանդիսանա արտադրական մասշտաբներով արդյունավետ սինթեզի իրականացման համար:

Կարևորագույն հրատարակված աշխատանքների ցուցակ՝



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in RSS                                Էլ. փոստ` armbiotech@gmail.com,