«ԷԿՈԲԻՈՖԻԴ+»
Կենսաբանական պարարտանյութ


ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն արտադրում է նմանակը չունեցող, նոր տեխնոլոգիայով մշակված «Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութ բույսերի բազմակողմանի, այդ թվում` ազոտական սնուցման և բոլոր տեսակի հողերի պարարտացման համար:

Նախատեսված է`

  • սերմերի, սածիլների, տնկիների, պալարների նախացանքսային մշակման համար,
  • հացահատիկային, բանջարաբոստանային, տեխնիկական, կերային, պտղատու ու հատապտղային կուլտուրաների, դեկորատիվ, սենյակային բույսերի պարարտացման համար,
  • հողի պարարտացման համար:
Պարունակում է`
Բարձր ակտիվությամբ ազոտ ֆիքսող միկրոօրգանիզմներ, բնական հանածո, բուսական հումք, վիտամիններ, ամինաթթուներ, մակրո- և միկրոէլեմենտներ. ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, մանգան, երկաթ, պղինձ, ցինկ, կալցիում, ալյումինում, մոլիբդեն:


Նպաստում է`
Բերքի վաղ հասունացմանը, բերքատվության ավելացմանը (մինչև 60%) և հողի վերականգմանը:
Կենսապրեպարատն անվտանգ է մարդու, կենդանիների, թռչուների, մեղուների և այլ միջատների համար:
Թունավոր չէ, պայթունավտանգ չէ:
1 լիտր կենսապարարտանյութը նախատեսված է 1000 ք.մ. հողատարածք մշակելու (ջրելու) համար:
2015 թվականից կենսապարարտանյութը հաջողությամբ փորձարկվել է ՀՀ տարբեր մարզերում՝ ֆերմերային տնտեսություննների և անհատ ձեռներեցների կողմից:
“Էկոբիոֆիդ+” կենսապարարտանյութը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում և ընդգրկված է ՀՀ-ում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում (Վկայական N 0800):