«Մանրէների Ավանդադրման Կենտրոն» հիմնարկ



“Մանրէների ավանդադրման կենտրոնը” (ՄԱԿ)` որպես Հայաստանի ԳԱԱ առանձին իրավաբանական կազմակերպություն, կազմավորվել է 1993 թ. (ՀՀ Կառավարության Որոշում N 610 առ 03.12. 1993): ՄԱԿ-ի առջև դրվել են հետևյալ հիմնական խնդիրները` գիտաարտադրական նշանակության մանրէների հավաքագրում և պահպանում, ինչպես նաև միկրոբիոլոգիայի բնագավառում արտոնագրա-լիցենզիոն ծառայության ապահովում:
Կառավարության 08.07.2010թ. որոշումը (N 1051-Ն) «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական Կենտրոնի ստեղծման մասին և նրա կազմում ՄԱԿ-ի ընդգրկումը, հնարավորություն ընձեռեց ՄԱԿ-ի բազայի հիման վրա Հանրապետության ազգային մանրէաբանական հավաքածուի՝ գենաֆոնդի ստեղծմանը։
ՀՀ ԿԳՆ որոշմամբ (N 9.1.1/8699-11 առ 05.08.2011) ստեղծվել է մանրէների կուլտուրաների Ազգային հավաքածու և ՄԱԿ-ն ընդգրկվել է ազգային արժեք ներկայացնող կազմակերպությունների ցանկում:

Մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրություն, գիտաարտադրական կարևոր նշանակություն ունեցող նոր հեռանկարային մանրէների ստացում և կիրառում։