«Նարինե»

«Նարինե» դիետիկ, բուժիչ-կանխարգելիչ կաթնաթթվային մթերքը ստեղծվել է պրոֆեսոր Լ.Ա. Երզնկյանի կողմից, այժմ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կազմում գտնվող Միկրոբիոլոգիայի ինստիտուտում: «Նարինե» կաթնամթերքը «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում արտադրվում է բարձրակարգ մանրէաբան մասնագետների կողմից՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Նարինե արտադրանքի բոլոր խմբաքանակները անցնում են պարտադիր փորձաքննություն կենտրոնի մասնագետների կողմից: «Նարինե»- կաթնաթթվային մթերքի օգտագործումը չունի տարիքային սահմանափակում:


«Նարինե» ցուցված է՝

  • Մարսողության խանգարումների
  • Դիսբակտերիոզների
  • Մանկական և ճանապարհորդային փորլուծության
  • Հակաբիոտիկների օգտագործումից առաջացած լուծի
  • Գրգռված աղու համախտանիշի
  • Կոլիտի
  • Ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության
  • Փորկապության
  • Նեկրոզացնող էնտերոկոլիտների
  • Էկզեմայի

«Նարինե»- կաթնաթթվային մթերքը օժտված է նաև հետևյալ հատկություններով

  • Բարձրացնում է բնական դիմադրողականությունը
  • Նվազեցում է ալերգիկ և ատոպիկ հիվանդությունների հաճախականությունը
  • Կանխարգելում է քաղցկեղը
  • Իջեցնում է արյան բարձր ճնշումը
  • Մաքրում է աղիները խարամից (шлак)
  • Կանխարգելում է օստեոպորոզը
  • Մաքրում է արյունատար անոթները խոլեստերինից՝ առանձին և համակցված այլ բաղադրիչների հետ (Նարինե + կտավատի յուղ):
  • Հանդիսանում է վիտամինների աղբյուր ( K, B12, ֆոլաթթու…)
  • Լավացնում է քունը

Նարինե պրոբիոտիկ կաթնամթերքը հակացուցումներ չունի, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել տարբեր օրգանների քրոնիկ ախտահարումների և իմունիտետի դիսֆունկցիայի դեպքում: Արյան ցածր ճնշում ունեցող անձիք պետք է օգտագործեն փոքր չափաբաժիններով: