Հայտարարություններ

Հայտարարություններ




ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

"Հայկենսատեխնոլոգիա" գիտաարտադրական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հուլիսի 8-ի N 1051-Ն և ՀՀ ԳԱԱ նախագահության 2010 թ. սեպտեմբերի 8-ի թիվ 10 /1653/ նիստի որոշմամբ: "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ-ը կազմավորվել է "Կենսատեխնոլոգիայի" ԳՀԻ ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ "Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն" կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է վերջիններիս իրավահաջորդը: Ներկայումս ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում "Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ", "Միկրոբիոլոգիայի ինստիտուտ" և "Մանրէների ավանդադրման կենտրոն" հիմնարկները:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնում գործում են 2007 թ. հիմնադրված Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիա (ԿՀԱ) և 2009 թ.` Հայկական միկրոբիոլոգիական ասոցիացիա (ՀՄԱ): Վերջինս լիարժեք անդամության իրավունքով ներգրավված է Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության Ֆեդերացիայի մեջ (Federation of European Microbiological Societies (FEMS)):









ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակումը, միկրոբիոլոգիայի ժամանակակից հիմնահարցերի ուսումնասիրումը, նոր և գիտաարտադրական նշանակություն ունեցող հեռանկարային մանրէների ավանդադրումը:
Բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության բնագավառներում առկա հրատապ կենսատեխնոլոգիական խնդիրների լուծումը:
Կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանը և վնասազերծմանն ուղղված հիմնարար գիտահետազոտական աշխատանքների իրականացումը:
Կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության տեխնոլոգիաների մշակմանն ուղղված կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտաուսումնական կազմակերպությունների ներգրավմամբ` ուսումնամեթոդական գործունեության իրականացումը մագիստրոսական և ասպիրանտական կրթության բնագավառում:



 Էլ. Փոստ                                   ք. Երևան, 0056, Գյուրջյան փ., 14
 Sharre in Facebook                          Հեռ.`( +374 10) 65-41-80
 Sharre in Twitter                            Ֆաքս` (+374 10) 65-41-83
 Sharre in Twitter                             Էլ. փոստ` armbiotech@gmail.com,