| S | M | T | W | T | F | S |
30 | 31 | 1 | 2 | 3 | 4 | 5 |
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
1 | 2 | 3 |
Հարգելի գործընկերներ,
Մանրէաբանական հայկական ասոցիացիան (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն) 2018թ-ի հոկտեմբերի 17-19-ը կազմակերպում է 1-ին երիտասարդ գիտնականների դպրոցը՝ «Էքստրեմոֆիլներ. պատուհան դեպի ապագա» խորագրով:
Դասընթացին մասնակցության տեղերըսահմանափակ են (30 հայտ): Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեները հետևյալ էլ. փոստին՝ microbiologyxviii@gmail.com Ռեզյումեների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլ. փոստով: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակցությունն անվճար է: Դպրոցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝https://avivardan.wixsite.com/extremophiles
Սիրով սպասում ենք ձեզ:
Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ս./թ. հուլիսի 18-20-ը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում անցկացվելու է երիտասարդ գիտնականների «Գենի կլոնավորում և էքսպրեսիա» խորագրով ամառային դպրոցը: Դպրոցի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կտրվի տեսական և գործնական դասընթացների միջոցով ընդլայնել իրենց գիտելիքները, հանդիպել ոլորտի առաջատար մասնագետների հետ և նրանց հետ քննարկել տվյալ բնագավառի արդի նվաճումներն ու սեփական ձեռքբերումները:
Դպրոցին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ուսանողներ և գիտությամբ զբաղվող անձիք։ Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է genecloning2018@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը. ինքնակենսագրություն (CV), տպագրված աշխատանքների ցուցակ: Եթե դիմորդը չունի որևէ տպագրված աշխատանք, ապա պետք է ուղարկի նամակ-հիմնավորում (մոտիվացիոն նամակ)՝ կես էջի սահմաններում: Որպես նամակի վերնագիր նշել Ամառային դպրոց-Անուն Ազգանուն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 1-ը: Հայտերը կքննարկվեն կազմկոմիտեի կողմից:
Դիմորդների մասնակցության մասին վերջնական որոշումը կկայացվի հուլիսի 10-ին, որոշման մասին մասնակիցները կծանուցվեն էլեկտրոնային նամակի միջոցով:
Տեսական և գործնական բոլոր դասընթացները հաջողությամբ անցած մասնակիցներին կտրվեն վկայականներ:
Ամառային դպրոցի համար մասնակցության վճար նախատեսված չէ:
Հարգանքով՝ ամառային դպրոցի
Կազմկոմիտե
Դպրոցին ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Դպրոցը անցկացվելու է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի,
«ՎԻՊԷԿՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության
և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի հովանավորությամբ։